ՖԻԼՄԵՐ
ՍՏՈՐԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ԵՎ ԲԻԶՆԵՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՖԻԼՄԵՐԻ ԵՎ ՍԵՐԻԱԼՆԵՐԻ ՑԱՆԿ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼ
ՖԻԼՄԵՐ
Ջոբս. Գայթակղության կայսրությունը (2013)
Ֆիլմում Սթիվ Ջոբսի կյանքի դասերն այն մասին, որ մեծ արդյունքների հասնելու համար կարևոր են աշխատասիրությունը, ստեղծարարությունը, ուշադրությունը փոքր դետալներին և վերջապես՝ չմտածել այնպես, ինչպես բոլորը:
Jobs-ում ներկայացված է, թե որքան «աշխատամոլ» էր Սթիվը, բարդ, հակասական, ստեղծարար: Մտածողության յուրահատուկ ձև ու հեղափոխական մոտեցումներ ունեցող այս անհատի կյանքի պատմությունը ոգեշնչող է ոչ միայն բիզնես ստեղծելու տեսանկյունից, այլ նաև կյանքի ցանկացած ոլորտի համար։

Սիրոպ (2012)
Սա այն ֆիլմն է, որտեղ հերոսը հուշում է, թե որն է մարքեթինգի և արվեստի տարբերությունը։ Գաղափարները շատ կարևոր են․ դրանք պետք է կյանքի կոչել կամ վաճառել՝ այլապես մեկ ուրիշը դա կանի Ձեր փոխարեն։
Երբևէ վաճառված ֆիլմերից լավագույնը (2011)
Ֆիլմի հերոսի Morgan Spurlock– ի նոր վավերագրական ֆիլմը ՝ «Երբևէ վաճառված ամենամեծ կինոնկարը», ֆինանսավորվում է ֆիլմում ներկայացված ապրանքների միջոցով: Սա ֆիլմ է թաքնված գովազդի մասին։
Պի սերունդ (2011)
Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 90-ականներին, Մոսկվայում: Ֆիլմի գլխավոր հերոսը Վավիլեն Տատարսկին է, որը գովազդային գործակալ է և Ռուսաստանի ողջ տարածքում արտասահմանյան հայտնի բրենդերի վաճառքով է զբաղվում: Վավիլենը համոզում է գնորդներին, որ այս կամ այն ապրանքը համապատասխանում է իրենց պահանջմունքներին: Մարդիկ առանց գիտակցելու ընկնում են նրա ծուղակը…
Ջոնսոնները (2010)
Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է Ջոնսոնների ընտանիքը, տեղափոխվելով մի փոքրիկ քաղաք, անմիջապես սիրվում տեղի բնակչների կողմից: Նրանց ցանկանում են նմանվել բոլորը: Բայց Ջոնսոնները ամենևին էլ ամուսիններ չեն, ավելին, նրանց երեխաներն էլ իրականում իրենցը չեն: Ո ՛չ նրանք լրտեսներ կամ այլմոլորակայիններ չեն, նրանք պարզապես մարքեթնիգային ընկերության աշխատակիցներ են: Նրանց հատուկ վարձել են և ուղարկել այդ քաղաք` ոչ ստանդարտ մեթոդներով գովազդելու «իդեալական» կյանքը և դրա հետ մեկտեղ միլիոնավոր ապրանքներ:
Լիմոնադ (2009)
Վավերագրական ֆիլմ է գովազդատուների մասին, ովքեր ճգնաժամի ժամանակ կորցրել են իրենց աշխատանքը, բայց չեն կորցրել իրենց ստեղծագործական մտածողությունը և աշխատելու կարողությունը: Այս ֆիլմը կմոտիվացնի Ձեզ և կսովորեցնի չհուսահատվել։
99 ֆրանկ (2007)
«99 ֆրանկ» ֆիլմը ստեղծվել է Բեգբեդերի համանուն գրքի հիման վրա: Իհարկե էկրանավորողներին չի հաջողվել մինչև վերջ փոխանցել գրքի ողջ հմայքը, որտեղ միախառնված են քնքշանքը, զզվանքը, մասնագիտական առաջընթացն ու ճգնաժամը, թմրանյութերը, գովազդ ստեղծելն ու վաճառվող մտքեր գեներացնելը, անձնային ճգնաժամներն ու սպառողականության հանդեպ տածած սերը և ատելությունը, բայց այնուամենայնիվ արժե դիտել:
«99 ֆրանկում» Maigrelette յոգուրտի համար գովազդ ստեղծելու գործընթացը վերածվում է գովազդային ոլորտը «մերկացնելու» համարձակ մարտահրավերի:
Շնորհակալ ենք ծխելու համար (2005)
Thank you for smoking-ը նկարահանվել է Քրիստոֆեր Բակլիի համանուն գրքի հիման վրա:
Այս ֆիլմի առանձնահատկություններից մեկն այն է, որ ողջ ընթացքում չեք գտնի մի կադր, որտեղ հերոսներից ինչ-որ մեկը ծխում է: Ծխելու դրվագը ներկայացված է միայն գլխավոր հերոսի դիտած ֆիլմում:
Viktor Vogel - Commercial Man (2001)
Երեկվա անհաջողակը դառնում է Գերմանիայի գլխավոր կրեատիվ-ղեկավարը: Հաջողությունը հանկարծակի թակում է նրա դուռը: Նա ստանում է շատ մեծ պատվեր, բայց գովազդի կարևոր գաղափարը իրենը չէ: Վիկտորը պետք է ընտրություն կատարի գլխապտույտ կարիերայի և անձնական երջանկության միջև:
Խենթ մարդիկ (1990)
Crazy People ֆիլմի գլխավոր հերոսին, ով գովազդային գործակալության հաջողակ աշխատակից է, կյանքն ուղեկցում է հոգեբուժարան, որտեղ էլ նա ծանոթանում է իր նոր «գործընկերների» հետ:
Գովազդ ստեղծում են խենթերը, համարձակներն ու կրեատիվները, գովազդը հենց խենթություն է՝ անսպասելի ու հանկարծակի եկող խենթություն:
Чего хотят женщины (2000)
Զվարճալի կատակերգություն է. արդյունավետ գովազդ ստեղծելու համար գովազդատուն պետք է մանրակրկիտ ճանաչի իր թիրախային լսարանը, նույնիսկ եթե դրա համար անհրաժեշտ է դիմել ծայրահեղ միջոցների։
Чешская мечта (2004)
Այս վավերագրական ֆիլմը պատմում է երկու ուսանողների մասին, ովքեր որոշել են ֆիլմ նկարահանել գովազդի մասին: Ֆիլմից կսովորեք գնորդներ ներգրավելու բոլոր հիմնական եղանակները՝ բուկլետներից մինչև PR ընկերություններ:
No Logo. Люди против брендов (2003)
Ֆիլմը բացահայտում է, թե ինչպես են զարգացել խոշորագույն ընկերությունները և ինչպիսի ազդեցություն ունեն դրանք մարդկանց վրա: Դուք կիմանաք, թե ինչպես է գովազդը գրավում ամեն ինչ իր շուրջը և փոխում բնակչության մտածելակերպը:
Изображение и текст (2009)
Ֆիլմը ներկյացնում է գովազդատուների ստեղծագործական աշխատանքի մանրամասներ, ինչը կարող է ոգեշնչել այս ոլորտում նորեկներին։
Glengarry Glen Ross
Սա դասական իմաստով մարքեթինգի և գովազդի մասին պատմող ֆիլմ չէ։ Սյուժեն ավելի շատ կենտրոնանում է ուղիղ վաճառքի, մոտիվացիայի, հերոսների տարիքային բախման վրա:
Святоша
Ժամանակին սիրված «Խանութը բազմոցին» հեռուստաշոուն դժվար ժամանակներ է ապրում: Հեռուստադիտողները հոգնել են ձանձրալի գովազդներից, իսկ շոուի վարկանիշը կայունորեն ընկնում է: Դրա մշտական ղեկավար Ռիք Հեյմանը փորձում է փրկել շոուն։
Плутовство
ԱՄՆ-ում մոտենում են նախագահական ընտրությունները, իսկ պետության ղեկավարը մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ: Հանրությանը լուրջ սկանդալից շեղելու համար հրավիրվում են արտակարգ իրավիճակների մասնագետ Կոնրադ Բրին (Ռոբերտ դե Նիրո) և հոլիվուդյան պրոդյուսեր Սթենլի Մոսը (Դաստին Հոֆման):
Այս ֆիլմի հիմնական գաղափարն այն է, որ մարքեթինգի միջոցով ցանկացած մարդու կարելի է ստիպել հավատալ ցանկացած բանի:
Основатель
Այս պատմությունը մեզ ցույց է տալիս, որ կայուն և հաջողված ապրանքանիշի համար հնարավոր է ցուցիչ աճ: Գաղտնիքը պրոդուկտի տեսքն ու զգացողությունը հետևողականորեն պահպանելն է և հաճախորդին բարձրակարգ սպասարկելը։
ՍԵՐԻԱԼՆԵՐ
Безумцы (2007-2015)
Սերիալը ներկայացնում է անցյալ դարի 60-ականների գովազդային աշխարհը Նյու Յորքում: Ըստ գլխավոր հերոսի՝ Դոն Դրեյփերի, ամեն ինչ արդար է արևի տակ գտնվելու համար պայքարում:
Карточный домик (2013 - ․․․)
«Ի՞նչ կապ ունի այս սերիալը»: - զարմացած կհարցնեք Դուք: Մենք ունենք այս հարցի պատասխանը: Քեվին Սփեյսիի կերպարը ցույց է տալիս, թե ինչպես պատշաճ կերպով իրականացնել PR արշավներ:
1. Кремниевая долина (2014 - ․․․)
Այստեղ խոսքը գնում է մի ստարտափի մասին, որտեղ մասնակիցներից ոմանք պայքարում են իրենց ծրագիրը հաջողակ և սիրված դարձնելու համար: Արժե դիտել սերիալը, թեկուզ միայն այն պատճառով, որ խոսվում է SaaS ոլորտում խթանման դժվարությունների մասին:
Emily in Paris (2020)
Չիկագոյից մարքեթինգի գլխավոր տնօրեն Էմիլի Կուպերը (Լիլի Քոլինզ) անսպասելի առաջարկ է ստանում իր ղեկավարի փոխարեն մեկնել Փարիզ: Հմայված Ֆրանսիայի մայրաքաղաքի մթնոլորտով՝ Էմիլին սկսում է Instagram բլոգ վարել, որտեղ խոսում է իր նոր կյանքի մասին: Նոր վայրում ամեն ինչ այդքան էլ սահուն չի ընթանում. լեզվի խոչընդոտը, մենակությունը, ֆրանսիացիների՝ օտարազգիների նկատմամբ սոբոտիզմը: Սերիալի ընթացքում Էմիլին փորձում է միանալ նոր թիմին, հարմարվել տեղական մշակույթին, գտնել ընկերներ և սեր:
Kell on earth (2010)
Սերիալը նորաձևության PR մասնագետի՝ Քուրլիի մասին է, ով միայնակ մայր է և իր հաջող նորարարական հաջող բիզնեսն է վարում Լոնդոնում և Նյու Յորքում: Սերիալը ներկայացնում է նորաձևության ամենամեծ շաբաթների կուլիսների եռուզեռը և հայտնի դիզայներների անձնական հարաբերությունները։
Обитель лжи (2012)
Խորհրդատվական գործակալության աշխատանքային կյանքի մասին է, մասնավորապես հաջողակ կառավարման խորհրդատու՝ Մարտիի արկածների մասին, ով օգտագործում է ցանկացած միջոց` իր հաճախորդների համար անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար:
Абсолютная власть (2003)
Կատակերգական սյուժե PR գործակալության կյանքի մասին, որը գտնվում է Լոնդոնի սրտում: Սթիվեն Ֆրայի և Ջոն Բըրդի կատակերգական դուետը պատկերում է ուղեղ լվացող, սև փիառ իրականացնող աշխատողների մասին, ովքեր իրականում օդ են վաճառում իրենց հաճախորդներին:
Типа счастье (2015)
Գլխավոր հերոսը՝ գովազդային գործակալության նախկին տնօրեն Թոմ Փեյնն է, ով ստիպված է աշխատել 2000-ականների սերնդի ներկայացուցիչների հետ, ովքեր կարծում են, որ սոցիալական մեդիան և նոր տեխնոլոգիաներն են գովազդի լավագույն միջոցները:
Скандал (2012)
PR մասնագետ Օլիվիա Պոփը, ով նախկինում աշխատել է Միացյալ Նահանգների նախագահի մոտ, ստեղծում է իր հակաճգնաժամային գործակալությունը՝ նպատակ ունենալով վերացնել բարձրաստիճան հաճախորդների խնդիրները, նախքան նրանք կդառնան հանրային սեփականություն:
Столетие личности (2002)
Սերիալը է այն մասին, թե ինչպես են իշխող էլիտաները օգտագործում Ֆրեյդի տեսությունները՝ վտանգավոր բազմությանը վերահսկելու, մարդկանց կառավարելու համար։
Օգտակար կլինի դիտել յուրաքանչյուրին, ով հետաքրքրված է գովազդով, մարքեթինգով և քաղաքականությամբ:


© 2021. Հեղինակային իրավունքները պաշտպանված են. SSB ACADEMY