Կայքը օգտագործում է cookie ֆայլեր՝ կայքի օգտագործումը բարելավելու նպատակով:
ԼԱՎ
ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԹԵՄԱՆԵՐ ԲՈԼՈՐ ԲԼՈԳՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այս նյութը հատկապես կօգնի ստեղծագործական ճգնաժամերի պահին, երբ մուսա չկա, բայց պոստել պետք է )) Առանձնացրել եմ բլոգների համար ամենաունիվերսալ և միշտ ակտուալ թեմաները․ եթե գոնե մեկը ձեզ օգտակար լինի, ուրեմն իմաստ ուներ ))
Պատմություն մանկությունից, որը ինչ-որ կերպ անդրադարձել է ձեր ներկա կյանքի վրա, կամ էլ ուղղակի զվարճալի է։
Ձեր մասնագիտության ընտրության պատմությունը։
Ձեր սիրո պատմությունը։
Ցանկացած այլ պատմություն․ բնակության վայրը փոխելու, հանկարծակի կայացրած որոշման պատմություն և այլն։
Տպավորություններ ճամփորդություններից։
Անսպասելի փաստեր ձեր մասին։
Լայֆհաքներ ձեր լավ տիրապետած թեմաներով՝ խոհարարությունից մինչև թայմ-մենեջմենթ։
Ձեր առօրյան, օրինակ՝ մեկ օրվա նկարագրություն։
Կարծիք/ review. գրքի, ֆիլմի, ներկայացման, ռեստորանի, պրոդուկտի մասին։
Վիճելի թեմայով մտորումներ։
Համեմատություններ՝ երկրների, բրենդերի, աշխատանքների, ցանկացած բանի, որ փորձել եք։
Ինչ երբեք չեմ անի, կամ այլևս երբեք չեմ անի։
Չելենջ ինքներդ ձեզ․ որոշել եմ կես տարում իսպաներեն սովորել և կպատմեմ ձեզ այդ ընթացքի մասին։
Իմ թուլությունները։
Մի առարկայի պատմություն․ օրինակ՝ տատիկի ճառանգած մազակալի մասին։
Որևէ բանի tutorial. մեյքափից մինչև համեղ նախաճաշ, տան վերանորոգումից մինչև հենդմեյդ։
Նորություն ձեր կյանքից։
Ձեր թոփ-տասնյակը՝ հավելվածների, գրքերի, ուտեստների, երկրների և այլն։
Ինչ կա ձեր գրասեղանին/ պայուսակում/ զարդասեղանի վրա։
Որևէ երևույթի մասին հետաքրքիր ինֆորմացիա՝ համեմված դրա հետ կապված ձեր փորձով: