Բրենդբուքը (ապրանքանիշի ուղեցույց կամ ոճի ուղեցույց) կանոնների ամբողջություն է, որը բացատրում է, թե ինչպես է գործում բրենդը, որոնք են բրենդի հիմնական բաղկացուցիչ մասերը և ո՞րն է բրենդի գլխավոր նպատակը: Բրենդբուքն ունի ազդեցություն մարքեթինգային արշավի, պրոդուկտների/ծառայությունների, հաճախորդի հետ հաղորդակցման վրա:
Apple-ի, Nike-ի և Coca-cola-ի նման հայտնի բրենդների կերպարը ձևավորում է ոչ միայն իրենց արտադրանքը, այլ նաև լոգոն, տառատեսակը, ընտրված գույները և ընկերության ֆիրմային ոճի այլ բաղադրիչներ: Կարևոր է նաև, թե ինչպես են այդ տարրերը օգտագործվում իրական կյանքում, և ինչ արժեքներ են դրանք ներկայացնում: Սա կարգավորվում է ընկերությունների ներքին փաստաթղթերով՝ բրենդբուքի և ուղեցույցի միջոցով:
Այն նման է ռազմավարական ուղեցույցներին։ Ընդհանուր առմամբ, բրենդբուքը ծառայում է հետևյալ նպատակներին․
- Բարելավում և ամրապնդում է բրենդի դիրքը
- Ստեղծում է կապ թիմի միջև
- Ադապտացվում է բիզնեսի ռազմավարությանը։
Ինչու՞ է անհրաժեշտ բրենդբուքԲրենդբուքը վիզուալի ձևավորման կարևոր գործիք է, որն օգնում է էմոցիոնալ կապ ստեղծել հնարավոր հաճախորդների հետ։Այն ներառում է՝ գույներ, լոգոտիպի տեսակներ, չափսեր, տեղադրում, տառատեսակներ և այլն:
Փոքր ընկերություն ունեցող սեփականատերերը կարող են մտածել, որ բրենդբուքն այդքան էլ կարևոր չէ, բայց իրականում ցանկացած բրենդ պետք է ունենա նման ուղեցույց՝ համոզվելու համար, որ չի շեղվում իր բրենդային ոճից և գաղափարախոսությունից:
Երբ Դուք և՛ սեփականատերն եք, և՛ դիզայները, գուցե և չզգաք բրենդբուք ունենալու անհրաժեշտություն, բայց երբ բիզնեսը ընդլայնեք և վարձեք դիզայների, պատկերը այլ կլինի։ Այս դեպքում բրենդբուքը կծառայի՝ որպես ընկերության վիզուալ օրենսգիրք, և անգամ առանց Ձեր ներկայության, դիզայները կկողմնորոշվի իր աշխատանքում՝ պահպանելով ընկերության բրենդային ոճն ու անհրաժեշտ բոլոր օրինաչափությունները։
Մեկ այլ իրավիճակ, երբ Դուք դիզայներ եք, ով աշխատում է տարբեր հաճախորդների հետ: Այս դեպքում բրենդբուքը հիանալի միջոց է պարզելու համար, թե որ գույնը կամ տառատեսակն եք կիրառել տվյալ նախագծի համար: Կարող եք պարզապես բացել բրենդբուքը և տեսնել մի քանի վայրկյանում տեսնել անհրաժեշտ ինֆորմացիան։
Ցանկացած նախագծի վրա աշխատելիս այն կարող է Ձեզ համար հսկայական ժամանակ խնայել։
Բրենդային ոճԿծած խնձոր, եռաթև աստղ, դեղին, փոքրատառ M և այլն․․․
Այս լոգոտիպերը որևէ տեղ տեսնելիս միանգամից հիշում ենք Apple, Mercedes, MacDonald's անունները: Այս բրենդները հիշվում են նաև, երբ տեսնում ենք տվյալ բրենդի փաթեթավորումը, աքսեսուարներ և աշխատողների համազգեստ։ Այդ ամենը մանրակրկիտ մտածված քայլեր են, որոնք բրենդը ակնթարթորեն ճանաչելի են դարձնում:
Առաջին հերթին բրենդը պետք է առանձնանա իր ոճով և հիշվի մարդկանց կողմից: Սպառողի հայացքում տարբերությունը ձևավորվում է այն ժամանակ, երբ ընկերությունը բացահայտվում է իր կորպորատիվ ինքնության միջոցով:
Որքա՞ն պետք է լինի բրենդբուքի ծավալը:Բրենդբուքի ծավալը կարող է շատ տարբեր լինել. մեկ էջից մինչև տասնյակ էջեր՝ կախված Ձեր ընկերության կառուցվածքից և մարքեթինգային ռազմավարությունից:
Օրինակ՝ կարող եք ունենալ մեկէջանոց բրենդբուք, որտեղ պարզ ներկայացված կլինի լոգոյի օրինակ, ֆոնտը, գույնը: Այնուամենայնիվ, շատ ընկերություններ՝ ֆինանսական և մարքեթինգային / գովազդային տարբերվ միջոցներով, ամենայն հավանականությամբ, կունենան առավել մեծ ծավալի բրենդբուք, որտեղ կտրվի կիրառման ամբողջ մանրամասները:
Ընդհանուր առմամբ, Ձեր բրենդբուքը պետք է լինի ոչ թե անհրաժեշտից ավելին, այլ բավականաչափ երկար` արդյունավետորեն հաղորդելու Ձեր բրենդի ոճի վերաբերյալ կարևոր տեղեկությունները:
Բրենդբուքի կառուցվածքըԲրենդբուքը պարունակում է գաղափարական և գրաֆիկական մասեր: Առաջինը ներկայացնում է ընկերության հիմնական բնութագիրը դիրքավորելու և նույնականացնելու գործիքը: Այս մասը պետք է ոգեշնչի աշխատակիցներին, ձևավորի ընկերության տեսլականը, նրանց փոխանցի առաքելությունն ու արժեքները, որոնք հետագայում աշխատակիցների միջոցով կփոխանցվեն հաճախորդներին և գործընկերներին:
Երկրորդ մասը պարունակում է տեղեկություններ կորպորատիվ ինքնության տեսողական ներկայացման մասին: Լոգոտիպը, ինչպես նաև դրա ձևավորման տարբերակները և սկզբունքները և օգտագործման կանոնները և իհարկե գույները: