Շինանյութի խանութի օրինակ։
Օնլայն հաշվիչների տեղադրումը կայքում թույլ է տալիս բարձրացնել հաճախորդների ներգրավածությունը. եթե շինանյութի խանութի կայքում լինի անհրաժեշտ նյութերը հաշավարկելու բաժին, ապա ամենայն հավանականությամբ շինարարը պատվեր կիրականացնի հենց այդ ընկերությունից։ Իհարկե, պայմանով, որ արժեքն ու առաքումը հարմար լինի:
Առցանց հաշվիչները հատկապես օգտակար են վարպետների և արհեստավորների համար. Նրանք ավելի շատ են մեծածախ գնում կատարում, քան այլ հաճախորդները:
Խանութի շուրջ մասնագիտական համայնք ստեղծելու համար հարկավոր է ստեղծել հավատարմության ծրագիր, ինչպես նաև հաճախորդներին տրամադրել ծառայություններ, որոնք կօգնեն նրանց իրենց աշխատանքի ընթացքում: Օնլայն հաշվիչը նման ծառայություններից մեկն է:
Ինչո՞վ են օգտակար օնլայն հաշվիչները
Առցանց կարգավորումը շատ ծառայությունների հիմքում է: Yandex.Taxi-ի և UTaxi-ի ծրագրերը նույնպես հաշվիչով են: Պատվիրատուն մուտքագրում է միայն մեկնարկային և ավարտական հասցեն, իսկ ծառայությունը նախագծում է օպտիմալ երթուղին և հաշվարկում գինը` հաշվի առնելով երթուղին, խցանումները և վարորդների քանակը:
Տաքսիի դեպքում հաշվիչը վերածվում է պատվերի, քանի որ այստեղ հաճախորդի նպատակը սպասարկող մեքենա կանչելն է, այլ ոչ թե հաշվարկ ստանալը։
Երբ հաճախորդը հետաքրքրված է միայն հաշվարկներով, դժվար թե հենց հիմա հնարավոր լինի նրան ինչ-որ բան վաճառել: Համենայն դեպս, դրան կարելի է հասնել ռեթարգեթինգով։
Առցանց խանութներում հաշվիչները կարող են օգտակար լինել երկու եղանակով։
Առաջին եղանակը պրոդուկտի էջում հաշվիչով widget տեղադրելն է, ինչը թույլ է տալիս հաճախորդին հեշտությամբ հաշվարկ կատարել: Սա բարելավում է կայքի UX-ը, ինչն ավելի հարմարավետ է դարձնում կայքից օգտվելը։
Երկրորդ եղանակը կայքում հաշվարկներով SEO բաժնի ստեղծումն է: Սա բարձրացնում է օնլայն խանութի դիրքը որոնողական համակարգերում և լրացուցիչ տրաֆիկ է գրավում։
SEO հաշվիչների առկայությունը իհարկե միանգամից մեծ փոփոխություն չի կատարի, բայց մոտ ապագայում իր արդյունավետությունը զգացնել կտա:
SEO հաշվիչը լայն լսարանի դեպքում կարող է աշխատել որպես լենդինգ էջ։
Կեղծ հաշվիչներ
Փոքր խանութները երբեմն քողարկում են պատվերի առաջին քայլը հաշվիչի անվան տակ: Նման կեղծ հաշվիչների միակ նպատակը պատվիրատուի կոնտակտային տվյալների հավաքագրումն է։ Խորհուրդ չեմ տալիս օգտագործել կեղծ հաշվիչներ․ շատ դեպքերում դրանք ավելի շատ վնաս են պատճառում, քան օգուտ:
Կայքի այցելուն մուտք է գործում կայք հաշվարկ ստանալու համար: Նրան կարող է բարկացնել, որ հաշվարկը ստանալու համար կոնտակտային տվյալ եք խնդրում:
Բացասական տպավորությունը կարելի է փոխել: Նշեք, որ դա սպասարկումը լրացնող պատվերի ձևանմուշ է։
Նման ձևանմուշը կարող է առավելություն հանդիսանալ Ձեզ համար. կոնտակտային տվյալներից բացի ստանում եք պատվերի մանրամասները և պատրաստ եք միանգամից առաջարկ ներկայացնել: Բայց դա անելու համար անհրաժեշտ է աշխատել ինտերֆեյսի և կոնտենտի վրա, ներկայացնել ձևանմուշը որպես սպասարկման մաս։
Ինչպե՞ս բարելավել օնլայն հաշվիչի գործունեությունը