Կայքը օգտագործում է cookie ֆայլեր՝ կայքի օգտագործումը բարելավելու նպատակով:
ԼԱՎ
ՍԹՈՐԻՆԵՐՈՒՄ ԻՆՏԵՐԱԿՏԻՎԻ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
Արդեն հայտնի է, որ Instagram-ում սթորիների դիտումների ավելացումը դրական է անդրադառնում նաև պոստերի reach-ի վրա։ Այնպես պես որ շատ ցանկալի է մշտապես աշխատել սթորիների ակտիվության վրա: Սթորիների դիտումների աճն իր հերթին մեծապես կախված է լսարանի հետ ինտերակցիայից, այսպես կոչված ներգրավող սթորիներից։
Կիսվենք այդպիսի ինտերակտիվ սթորիների մի քանի գաղափարով․
  • Խաղ «Գտիր առարկան»․ ինտերակցիայի այս տեսակը ստիպում է մարդկանց երկար մնալ ձեր սթորիի հետ, փնտրել, «ազարտի ընկնել։
  • Թեստ․ օգտագործեք թեստերի գործիքը, որպեսզի ձեր պրոդուկտի/ ծառայության վերաբերյալ հարցերի պատասխանեն։
  • Օգտագործելով poll գործիքը՝ երկու տարբերակներից ընտրելու խաղ կազմակերպեք։ Բոլոր հարցերին ճիշտ պատասխանողին սիմվորիկ նվեր տվեք։
  • Հարցերի պատուհանը օգտագործեք խորհուրդ հարցնելու համար՝ սկսած պրոդուկտի գույն ընտրելուց մինչև նոր լուսանկարը վերնագրելը։
  • Խաղ «հավատում եմ - չեմ հավատում»․ լսարանին 10 փաստ ներկայացրեք ձեր կամ ձեր պրոդուկտի մասին՝ առաջարկելով գուշակել, թե որն է սուտ։ Օգտագործեք poll գործիքը։
  • Ռեալիթի շոու․ պլանավորեք մեկ օր, երբ ամեն ինչ անելու եք հետևորդների ասածով՝ սկսած հագուստ ընտրելուց մինչև ավելի լուրջ որոշումներ։ Մարդկանց հետաքրքիր կլինի ուղղակիորեն ձեր կյանքին մասնակցելը։ Այս տարբերակը, առավել լավ է աշխատում եթե դուք զբաղվում եք բլոգինգով:
  • Օգտագործել էմոջի-սլայդերը որպես ինտերակցիայի ոչ ստանդարտ գործիք․ օրինակ՝
  • Որևէ անկետա տվեք և առաջարկեք սքրինշոթ անել, լրացնել և տեղադրել սեփական սթորիներում՝ նշելով ձեզ։ Pinterest-ում նման հարցաշարերի օրինակներ շատ կան։ Կարող եք պատրաստել ձերը։
  • Սթորիի վրա որևէ էլեմենտ ծածկեք և առաջարկեք գուշակել, թե ինչ է։
  • Առաջարկեք միասին կառուցել ինտերյեր, լուք, ընտրել մանիկյուրի գույն, պատրաստել աղցան և այլն։
Աշխատեք նման ինտերակտիվներ անել գոնե օրական մեկ անգամ՝ այլ սթորիների շարքում և էջի ընդհանուր ցուցանիշների զգալի աճ կնկատեք։


ԿԱՊ
  • ՀԱՍՑԵ՝ ք․ Երևան, Մեսրոպ Մաշտոց պողոտա, 37 շենք
  • ՀԵՌ․ ՀԱՄԱՐ՝ +374 15 777 111
  • ԷԼ․ ՀԱՍՑԵ՝ support@ssbacademy.am