ՈՂՋՈՒՅՆ,
արի միասին քայլենք դեպի քո հաջորդ նպատակը, միասին ստեղծենք նոր հնարավորություններ աշխարհի համար:

մեր թիմը լինելու է զարգացման և բարդ խնդիրների լուծման հանգույց, որտեղ գործում են պրոֆեսիոնալները:


Ո՞ՒՄ ԵՄ ՓՆՏՐՈՒՄ
դիմի՛ր, եթե մտածում ես, որ ունես ներքոնշյալ հմտությունները
Լինել geek
Եթե քեզ հետաքրքրում են նոր տեխնոլոգիաները, թվային մարքեթինգը և իհարկե մշակույթը, եթե նշված ոլորտները քո տարերքն են, եթե դու չես պատկերացնում օրդ առանց այդ թեմաները ուսումնասիրելու, ուրեմն շարունակիր կարդալ :)
Տեխնոլոգիաներին հեշտ ադապտացվող
Կարծում եմ գիտես օգտվել Google Drive-ից, Dropbox-ից և YandexDisc-ից, ավելի քան վստահ եմ, որ կարողանում ես ստեղծել Google Forms-եր և օգտվել դրա ամբողջական հնարավորություններից:

Եթե դա այդպես է, ուրեմն շարունակիր կարդալ :)
Փնտրող, պրպտող, ստեղծող
Դու պետք է ստեղծես, բովանդակություն, որը ունիկալ է, որը կփոխի սպառողի կյանքը:
Լեզուներ
Եթե կարողանում ես հայերենով, անգլերենով և ռուսերենով կազմել գրագետ խոսք, խոսել և գրել վարժ, ուրեմն արագ անցի՛ր մյուս կետին, ժամանակ չունենք:
Թվային մարքեթինգի ընդհանուր գիտելիքներ
Եթե դու առնվազն գիտես թե ի՞նչ է SEO-ն, SMM-ը, Email Marketing-ը, Messenger Marketing-ը, եթե գիտես կամ տիրապետում ես դրա հիմնական գործիքակազմին, ապա անցի՛ր առաջ:
Քոփի րայթինգի սքիլլեր
Դու կազմելու ես նաև գովազդային տեքստեր, Heading-ներ: Եթե սա էլ է քո մասին, ապա անցի՛ր առաջ:
Canva-ի ընգեր
Եթե դու Canva-ի հետ դու-ով ես խոսում, ուրեմն մենք համարյա գտել ենք քեզ, անցի՛ր առաջ և դիմի՛ր այս աշխատանքին
Ես խոստանում եմ, որ քո համար կստեղծեմ հետաքրքիր կարիերա: Եթե վերանշյալ կետերը քո մասին էր, ուղղակի պատասխանիր մի քանի հարցերին և կցի՛ր CV-իդ: Այժմ սեղմի՛ր ԳՆԱՑԻՆՔ ԱՌԱՋ կոճակին:

© 2020. Հեղինակային իրավունքները պաշտպանված են. SSB ACADEMY