հարգելի ուսանող,
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԱՅՍ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ԿԱՐԴԱԼ ՄԻՆՉԵւ ՎԵՐՋ, ՈՒՇԱԴԻՐ Եւ ՄԱՆՐԱՄԱՍՆ Եւ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԿԵՏԵՐԸ ԿԱՏԱՐԵԼ ՄԻՆՉԵւ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԵԿՆԱՐԿԸ:
ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՅՔՈՒՄ
Հարգելի ուսանող խնդրում ենք կատարել բոլոր պահանջվող կետերը՝

1.Միացե՛ք Telegram-ի աջակցման կենտրոնին, եթե չունեք Telegram հավելվածը ներբեռնեք և այնուհետև կատարեք բոլոր պահանջվող քայլերը, եթե ունեք հավելվածը ապա անցե՛ք այս հղումով` https://t.me/ssbdmb1bot և սեղմե՛ք START: Ժամը 18:00-ից սկսած ուշադիր եղե՛ք այդտեղ ուղարկվող նամակներին:

2.Գրանցվե՛ք SSB Academy-ի առցանց հարթակում անցնելով այս հղումով՝ https://go.ssbacademy.am/

2․ Հղումով անցնելուց հետո խնդրում ենք սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակին

3․ Լրացրե՛ք բոլոր տվյալները ճշգրիտ, իսկ հեռախոսահամարը լրացրեք 374xxxxxxxx (օրինակ 37495116211) ֆորմատով (374-ի փոխարեն կարող եք կիրառել Ձեր երկրի կոդը), Ձեր էլ հասցեն գրելուց եղե՛ք շատ ուշադիր, քանի-որ այն լինելու է Ձեր լոգինը:

4․ Ծննդյան մասին տեղեկատվությունը լրացրե՛ք ամիս, օր, տարի սկզբունքով

5․ Ձեր գաղտնաբառը գրի արեք ինչ-որ տեղ, որպեսզի մշտապես հիշե՛ք այն

6․ Նշե՛ք, որ համաձայն եք կանոններին

7․ Բոլոր տվյալները լրացնելուց հետո սեղմե՛ք Գրանցվել

8․ Մեր կողմից Ձեր նշված էլ․ հասցեին կուղարկվի նամակ, խնդրում ենք ստուգել նաև սպամերի և պրոմոակցիաների բաժինները, այդ նամակում նշված է կոդ, որը անհրաժեշտ է լրացնել գրանցումից հետո բացված պատուհանում և սեղմել շարունակել կոճակին հաստատելով այն:

9․ Այնուհետև անհրաժեշտ է սեղմել ցուցադրվող մուտք գործել կոճակին, լրացնել Ձեր կողմից սահմանված էլ․ հասցեն և ծածկագիրը և մուտք գործել:

10․ Մուտք գործելուց հետո կտեսնեք դասընթացը։ Խնդրում ենք այժմ նայել էկրանանկարները և շարունակել կարդալ ներքոնշյալ տեքստը:
ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԿՏԵՍՆԵՔ ԱՅՍ ՊԱՏԿԵՐԸ
  1. Սեղմե՛ք ՍԿՍԵԼ կոճակին և կհայտնվեք առաջին դասընթացի տեստային էջում
  2. ԱՆՊԱՅՄԱՆ ԿԱՐԴԱՑԵ՛Ք ՆԿԱՐԱԳԻՐ ՀԱՏՎԱԾԸ
ՈՒՂԻՂ ԵԹԵՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ
DIGITAL MARKETING բակալավր դասընթացի դասերը տեղի են ունենում յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ օրերին, սկսած ժամը 18:30-ից:

Դասերի ուղիղ եթերներին անհրաժեշտ միանալ սկսած ժամը 18:10-ից, միանալուց հետո մինչ 18:30 դուք ոչինչ չեք տեսնի և չեք լսի, դասընթացը կմենկնարկի 18:30-18:35 սահմաններում, որից հետո դուք կտեսնեք թրեյներին և կլսեք նրան:

Հեռախոսով դասընթացի ուղիղ եթերին միանալու դեպքում խնդրում ենք, եթե դեռ չեք ներբեռնել ZOOM հավելվածը ապա ՊԱՐՏԱԴԻՐ ներբեռնել ZOOM հավելվածը և դասընթացին միանալ ZOOM հավելվածի միջոցով, հեռախոսով միանալու ուղեցույցը մենք տրամադրել էինք դեռ առաջին դասին սակայն ներքևում ևս մեկ անգամ մենք այն մանրամասն նկարագրել ենք:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Համակարգչով միանալու դեպքում, որպես այդպիսին կարիք չկա դասընթացի ուղիղ եթերին միանալու ZOOM հավելվածի միջոցով, ՍԱԿԱՅՆ եթե դուք ունեք՝


  1. Թույլ ինտերնետ հասանելիություն
  2. Ծանրաբեռնված դիտարկիչ (browser) կամ համակարգիչ

ապա խնդրում ենք այդ դեպքերում համակարգչով նույնպես միանալ հավելվածի միջոցով:


Այժմ ևս մեկ անգամ տեղադրում ենք ինչպես համակարգչով այնպես էլ հեռախոսով դասընթացին միանալու ուղեցույցը:


ԴԱՍԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՉՈՎ ՄԻԱՆԱԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ


Համակարգչով միանալու համար, եթե ունեք թույլ ինտերնետ հասանելիություն կամ ծանրաբեռնված դիտարկիչ կամ համակարգիչ, անհրաժեշտ է դասընթացին միանալ ZOOM հավելվածի միջոցով՝ կատարելով հետևյալ քայլերը՝


1․Եթե համակարգչվում չունեք ներբեռնված ZOOM հավելված, ապա նախ պետք է այն ներբեռնեք՝


ա․) Windows օպերացիոն համակարգի դեպքում ներբեռնելու համար անցե՛ք հղումով՝ https://zoom.us/support/download


բ․) iOS օպերացիոն համակարգով (Apple) գործող համակարգիչների դեպքում այն անհրաժեշտ է ներբեռնել App Store-ից, կամ ուղղակի անցե՛ք այս հղումով՝ https://apps.apple.com/us/app/id546505307


2․Հավելվածը ներբեռնելուց հետո բացե՛ք այն:


3․Դասընթացի մեկնարկի ժամին բացե՛ք հավելվածը և սեղմե՛ք կապույտ կոճակին, որի վրա գրված է Join a Meeting (միանալ հանդիպմանը):


4․Կոճակի վրա սեղմելուց հետո, կպահանջի, որպեսզի վերին դաշտում լրացնեք հանդ 834 9472 7421, իսկ ներքևում Ձեր անունը և ազգանունը, լրացրե՛ք ճշգրիտ տվյալներ և սեղմե՛ք Join (միանալ):

5․Այնուհետև կպահանջի մուտքագրել հանդիպման ծածկագիրը, որն է՝ 111111 (6 հատ մեկ):


6․Այնուհետև ևս մեկ անգամ կպահանջի լրացնել Ձեր էլ հասցեն և Ձեր անունը, ազգանունը, ևս մեկ անգամ լրացրե՛ք ճշգրիտ տվյալները և հաստատեք այն սեղմելով կապույտ կոճակին` Join Webinar (միանալ հանդիպմանը):


7․Միանալուց հետո կտեսնե՛ք SSB Academy-ի լոգոտիպը կամ գրված անվանումը, որը նշանակում է, որ դուք հաջողությամբ միացել եք, սակայն դեռ դասընթացը չի մեկնարկել, սպասե՛ք մինչ դասընթացը կմեկնարկի:


Եթե վստահ եք, որ ունեք լավ ինտերնետ հասանելիություն և ոչ ծանրաբեռնված համակարգիչ ապա այդ դեպքում համակարգչով միանալու դեպքում ZOOM հավելված չի պահանջվում , անհրաժեշտ է դասընթացի մեկնարկի ժամին սեղմել հարթակում երևացող ՈՒՂԻՂ ԵԹԵՐԻՆ, որից հետո անհրաժեշտ է սեղմել ՄԻԱՆԱԼ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ (կապույտ) կոճակը:


Ամեն դեպքում մենք խորհուրդ ենք տալիս միանալ հավելվածով հետևելով վերոնշյալ քայլերին:


Ներքևում պատկերված է էկրանանկարներով ուղեցույցը՝

Եթե այուամենայնիվ որոշում եք կայացրել դասի ուղիղ եթերին միանալ https://go.ssbacademy.am/ հարթակի Ձեր օգտահաշվի միջոցով, ապա դա արե՛ք բացառապես այն դեպքում երբ ունեք լավ ինտերնետ հասանելիություն և քիչ ծանրաբեռնված համակարգիչ և դիտարկիչ (browser): Այս դեպքում անհրաժեշտ է մուտք գործել Ձեր օգտահաշիվ և սեղմել այս հարթակում երևացող ՈՒՂԻՂ ԵԹԵՐԻՆ, որից հետո անհրաժեշտ է սեղմել ՄԻԱՆԱԼ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ (կապույտ) կոճակին:

Հաշվի առե՛ք, որ մենք խորհուրդ ենք տալիս համակարգչով նույնպես միանալ ZOOM հավելվածի միջոցով, որի ուղեցույցը ներկայացված է վերոնշյալում:

Ներքևում պատկերված է էկրանանկարներով ուղեցույցը՝

ԴԱՍԻ ՈՒՂԻՂ ԵԹԵՐԻՆ ՀԵՌԱԽՈՍՈՎ ԿԱՄ ՊԼԱՆՇԵՏՈՎ ՄԻԱՆԱԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ


Եթե դասընթացին միանալու եք հեռախոսով կամ պլանշետով, ապա խնդրում ենք անպայման ներբեռնել ZOOM հավելվածը, եթե դեռ այն չեք ներբեռնել և դասընթացին միանալ ZOOM հավելվածի միջոցով՝ հետևելով ներքոնշյալ քայլերին՝


1.Եթե դասընթացին առաջին անգամ եք միանալու հեռախոսով, ապա խնդրում ենք հետևել ներքոնշյալ քայլերին՝


ա.) iOS-ի համար կարող եք ներբեռնել անցնելով հետևյալ հղումով՝ https://apps.apple.com/us/app/id546505307

բ․) Android-ի համար կարող եք ներբեռնել անցնելով հետևյալ հղումով՝ https://play.google.com/store/apps/details?id=us.zoom.videomeetings


2.Ներբեռնելուց հետո անհրաժեշտ է դասընթացի մեկնարկի ժամին մուտք գործել տվյալ հավելված, սեղմել Join meeting (միանալ հանդիպմանը) կոճակին:


3. MEETING ID հատվածում լրացնել հետևյալ կոդը՝ 834 9472 7421 և սեղմել Join (միանալ):

4.Այնուհետև ZOOM-ը պահանջելու է լրացնել ծածկագիր, անհրաժեշտ է լրացնել՝ 111111 (6 հատ 1) ծածկագիրը և շարժվել առաջ


5.Որից հետո երևացող պատուհանի առաջին տողում անհրաժեշտ է լրացնել Ձեր անունը և ազգանունը, իսկ ներքևի հատվածում անհրաժեշտ է լրացնել Ձեր էլեկտրոնային հասցեն և շարժվել առաջ: Այս քայլերը կատարելուց հետո դուք կմիանաք դասընթացին:


6.Միանալուց հետո կտեսնե՛ք SSB Academy-ի լոգոտիպը կամ գրված անվանումը, որը նշանակում է, որ դուք հաջողությամբ միացել եք, սակայն դեռ դասընթացը չի մեկնարկել, սպասե՛ք մինչ դասընթացը կմեկնարկի:


Ներքևում պատկերված է էկրանանկարներով ուղեցույցը՝
ԻՆՉՊԵ՞Ս ՏԱԼ ՀԱՐՑԵՐ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԸՆԹԱՔՈՒՄ
Դասընթացի ընթացքում դասընթացավորի կողմից հնչում են որոշակի հարցեր, օրինակ՝ Արդյո՞ք լսվում է ձայնս, հասկանելի է՞ թեման և նմանատիպ այլ հարցեր, այս հարցերին պատասխանե՛ք Chat բաժնում, իսկ եթե դասընթացի վերաբերյալ ունեք հարցեր կամ որևէ այլ կարևոր ասելիք, ապա դրանք գրե՛ք Q&A բաժնում:

Այդ բաժինները գտնվում են Zoom-ի նեքևի հատվածում, տես էկրանանկարում՝
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Դասընթացավարը, որոշ հարցերին պատասխանում է գրավոր, իսկ որոշներին բանավոր, ուստի հարցը տալուց հետո, խնդրում ենք լինել ուշադիր, պատասխանը ստանալու համար
ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ՝
+374 15 777 111
+374 95 11 62 11
(Viber, Whatsapp, Telegram)



© 2021. Հեղինակային իրավունքները պաշտպանված են. SSB ACADEMY