հարգելի ուսանող,
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԱՅՍ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ԿԱՐԴԱԼ ՄԻՆՉԵւ ՎԵՐՋ, ՈՒՇԱԴԻՐ Եւ ՄԱՆՐԱՄԱՍՆ:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
1.Նախ ցանկանում ենք տեղեկացնել, որ SSB Academy-ի և Ձեր հարաբերությունները կարգավորվում են բացառապես SSB Academy-ի ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ հիման վրա, որին դուք ավտոմատ եղանակով համաձայնվում եք երբ թողնում եք հայտ կամ կատարում եք ցանկացած վճարում, ակադեմիայի առցանց հարթակում գրանցվելու ժամանակ, դուք ևս մեկ անգամ Ձեր համաձայնությունն եք տալիս դրան:

Տվյալ փաստաթուղթը կարող եք տեսնել և կարդալ այստեղ՝
https://ssbacademy.am/terms-of-service-and-privacy-policy

2.Կարևորում ենք նշել, որ SSB Academy-ին մշտապես ձգտում է անել նույնիսկ անհնարինը Ձեզ հնարավորինս արդյունավետ և անխափան ծառայություն մատուցելու համար, որը փաստում է այն հանգամանքը, որ SSB Academy-ին Հայաստանում առաջատար առցանց ակադեմիան է, որին արդեն վստահում են 5000-ից ավել ուսանողներ ՀՀ-ից և Հայկական սփյուռքից:

3.Ակադեմիաի դասընթացները հնարավորինս պրակտիկ են և համապատասխանում են բիզնեսի և աշխատաշուկայի պահանջներին:

4․Անկախ այս կամ այն գործընթացի կազմակերպման պայմանագրային ժամկետներից, մենք մշտապես ձգտում ենք այդ գործընթացները կազմակերպել հնարավորինս արագ:

5.SSB Academy-ի մասնագետների թիմը 1 տարի շարունակ կօգնի Ձեզ մասնագիտական հարցերի և խնդիրների դեպքում:
ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՅՔՈՒՄ
1.Գրանցվե՛ք SSB Academy-ի առցանց հարթակում անցնելով այս հղումով՝ https://go.ssbacademy.am/

2․ Հղումով անցնելուց հետո խնդրում ենք սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակին

3․ Լրացրե՛ք բոլոր տվյալները ճշգրիտ, իսկ հեռախոսահամարը լրացրեք 374xxxxxxxx (օրինակ 37495116211) ֆորմատով (374-ի փոխարեն կարող եք կիրառել Ձեր երկրի կոդը), Ձեր էլ հասցեն գրելուց եղե՛ք շատ ուշադիր, քանի-որ այն լինելու է Ձեր լոգինը:

4․ Ծննդյան մասին տեղեկատվությունը լրացրե՛ք ամիս, օր, տարի սկզբունքով

5․ Ձեր գաղտնաբառը գրի առեք ինչ-որ տեղ, որպեսզի մշտապես հիշե՛ք այն

6․ Նշե՛ք, որ համաձայն եք կանոններին

7․ Բոլոր տվյալները լրացնելուց հետո սեղմե՛ք Գրանցվել

8․ Մեր կողմից Ձեր նշված էլ․ հասցեին կուղարկվի նամակ, խնդրում ենք ստուգել նաև սպամերի և պրոմոակցիաների բաժինները, այդ նամակում նշված է կոդ, որը անհրաժեշտ է լրացնել գրանցումից հետո բացված պատուհանում և սեղմել շարունակել կոճակին հաստատելով այն:

9․ Այնուհետև անհրաժեշտ է սեղմել ցուցադրվող մուտք գործել կոճակին, լրացնել Ձեր կողմից սահմանված էլ․ հասցեն և ծածկագիրը և մուտք գործել:

10․ Մուտք գործելուց հետո դեռ չեք տեսնի դասընթացը, քանի-որ Ձեր գրանցումը պետք է հաստատեն մոդերատորները, որը կատարվում է 72 ժամերի ընթացքում: Խնդրում ենք այժմ նայել էկրանանկարները և շարունակել կարդալ ներքոնշյալ տեքստը:
ՄՈԴԵՐԱՑԻԱՆ ԱՆՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԿՏԵՍՆԵՔ ԱՅՍ ՊԱՏԿԵՐԸ
  1. Սեղմե՛ք ՍԿՍԵԼ կոճակին և կհայտնվեք առաջին դասընթացի տեստային էջում
  2. ԱՆՊԱՅՄԱՆ ԿԱՐԴԱՑԵ՛Ք ՆԿԱՐԱԳԻՐ ՀԱՏՎԱԾԸ
ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
ԶԱՆԳԱՀԱՐԵՔ՝
+374 15 777 111
+374 95 11 62 11
(Viber, Whatsapp, Telegram)


ԿԱՊ
  • ՀԱՍՑԵ՝ ք․ Երևան, Ազատության պողոտա, 27 շենք, Երազ բիզնես կենտրոն 8-րդ հարկ, 803 սենյակ
  • ՀԵՌ․ ՀԱՄԱՐ՝ +374 15 777 111
  • +374 95 11 62 11 (Whatsapp, Viber, Telegram)
  • ԷԼ․ ՀԱՍՑԵ՝ support@ssbacademy.am

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐ՝

խորհրդատվական բաժին՝ երկ-ուրբաթ 9։30-18։30, շբթ․՝ 10:00-14:00
սպասարկման բաժին՝ երկ-ուրբաթ 10։00-17։30, շբթ․՝ 10:00-14:30

չենք աշխատում տոն և հիշատակի օրերին, կամ ՀՀ կառավարության կողմից սահմանված հատուկ դեպքերում: