ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ՏՆԱՅԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՍՏՈՐԵւ՝
Գտե՛ք տնային աշխատանքը ըստ համարակալման
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՄԱՐ 1
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՄԱՐ 1
Ուսումնասիրել առաջին և երկրորդ դասընթացի համար նախատեսված նյութերը, փորձել հասկանալ դրանք, առանձնացնել հարցերը, և դրանք հնչեցնել երկրորդ հանդիպման վերջում:

Առաջին դասի համար նախատեսված նյութերը կարող եք տեսնել այստեղ՝ https://ssbacademy.am/lesson1090121
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՄԱՐ 2
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՄԱՐ 2
Ուսումնասիրել երրորդ դասի համար նախատեսված նյութերը, փորձել հասկանալ դրանք, առանձնացնել հարցերը, և դրանք հնչեցնել երրորդ հանդիպման վերջում:

Երկրորդ դասի համար նախատեսված նյութերը կարող եք տեսնել այստեղ՝ https://ssbacademy.am/lesson2090121
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՄԱՐ 3
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՄԱՐ 3
Վերադիտել դաս 3-ի տեսանյութը, դաս 1-ի և դաս 2-ի նյութերը, որից հետո լուծել հղմանը կից խնդիրները և նշել ճիշտ պատասխանը, որից հետո դուք իրական ժամանակում կստանաք լուծման նկարագիրը:

Երկրորդ դասի համար նախատեսված նյութերը կարող եք տեսնել այստեղ՝ https://ssbacademy.am/lesson3homework
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՄԱՐ 4
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՄԱՐ 4
Վերադիտել դաս 4-ի տեսանյութը, դաս 1-ի և դաս 2-ի նյութերը, որից հետո կազմել բրիֆ, զրուցելով բիզնեսի հետ:

Դասընթացի ընթացքում ցույց տված մեթոդով բացել մեկ Facebook-յան բիզնես էջ, անկախ նրանից դուք արդեն ունեք բիզնես էջ, թե ոչ: Միևնույն ժամանակ դուք պարտադրված չեք օգտագործել, նոր բացված էջը, դրա բացելու հիմնական նպատակը, տվյալ գործընթացը յուրացնելն է:

Խնդրում ենք, բոլոր այն դեպքերում, երբ աշխատելու եք այլ բիզնես էջի հետ, բիզնեսի էջի պատասխանատուին խնդրեք Ձեզ բիզնես էջում նշանակի Admin (Администратор) կամ Editor (Редактор), որպեսզի դաս 5-ից սկսենք աշխատել տվյալ էջի շրջանակներում, իսկ եթե նոր բիզնես է, ապա բացե՛ք բիզնես էջը, դասընթացի ընթացքում ցույց տված մեթոդով:

Խնդրում ենք նաև, պատրաստի ունենալ հետևյալ բանկային քարտերի տեսակներից որևէ մեկը՝ Visa Card, Master Card, American Express, Discover:

Չորրորդ դասի համար նախատեսված նյութերը կարող եք տեսնել այստեղ՝ https://ssbacademy.am/lesson4homework
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՄԱՐ 5
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՄԱՐ 5
Վերադիտել դաս 5-ի տեսանյութը, կարդալ դաս 5-ի համար նախատեսված նյութը:

Փորձեք հասկանալ, սեգմենտավորման կարևորությունը և դերը, այնուհետև այն ընկերության համար, որի համար կազմել եք բրիֆ, իրականացրեք սեգմենտավորում Facebook Audience Insights գործիքի միջոցով: Կազմե՛ք կոնկրետ պրոդուկտի համար, այլ ոչ ամբողջ ընկերության կտրվածքով:

Եթե պրոդուկտը ենթադրում է մի քանի սեգմենտ, ապա կազմե՛ք մի քանի սեգմենտ:

Գործիքի հղումն է՝ https://www.facebook.com/business/insights/tools/audience-insights, եթե դա չաշխատի փորձեք սա՝ https://www.facebook.com/ads/audience-insights/people?act=124922494378016&age=18-&country=US

Նշենք, որ տվյալ գործիքը ժամանակ առ ժամանակ ունենում է խնդիրներ, եկեք, հասկանանք, թե ինչ խնդիրների մասին է խոսքը՝

1․ Գործիքը չի բացում ընդհանրապես
2․ Գործիքը բացում է բայց տվյալներ ցույց չի տալիս
3․ Գործիքը բացում է, տվյալներ ցույց տալիս է, բայց աշխատելու ընթացքում տվյալները կորում են

Ինչպես փորձենք լուծել այս խնդիրը՝

1-ին և 2-րդ խնդիրը լուծելու համար պետք է փորձենք մի քանի տարբերակ՝

1․ Փորձեք տվյալ գործիք մուտք գործել, Ads Manager-ի միջոցով, թե ինչպես անել դա, ցույց է տրվել դասընթացի ընթացքում

2․ Եթե այդ տարբերակը չի աշխատում, ապա փորձե՛ք այլ մուտք գործել, այլ դիտարկիչով/բրաուզեր

3․ Եթե այս տարբերակները չեն աշխատում, փորձե՛ք այլ մարդու անձնական էջով/պրոֆիլով

4․ Եթե տարբերակներից ոչ մեկ չի աշպատում, սպասեք 12-24 ժամ և կրկին փորձեք

5․ Եթե կրկին չի ստացվում, ապա գրեք աջակցման կենտրոնի էջին

Սեգմենտավորումը կատարելուց հետո, կատարեք կատարված աշխատանքի սքրինշոթ/էկրանանկար անցե՛ք այս հղումով և կցե՛ք դրանք՝ https://ssbacademy.am/lesson5homework

ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՄԱՐ 6
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՄԱՐ 6
Վերադիտել դաս 6-ի տեսանյութը, այնուհետև Ձեր կողմից ընտրված բիզնեսի համար ԸՆՏՐԵՔ ՄԵԿ ՊՐՈԴՈՒԿՏ՝ այն պրոդուկտը, որի համար արդեն իսկ կատարել եք սեգմենտավորում, այնուհետև մշակե՛ք վաճառող բովանդակություն հետևյալ սկզբունքով՝

1․ Յուրահատուկ առևտրային առաջարկ (Մոդեռն և յուրահատուկ դիզյանով հուդիներ)
2․ Առավելության ամրապնդում (Յուրաքանչյուր դիզայնից առկա է մեկ տեսակ)
3․ Կանչ դեպի գործողություն (Գրե՛ք մեկնաբանություն մանրամասների համար)

Կարող եք Canva-յով կամ այլ նմանատիպ գործիքով պատրաստել վիզուալը (գրաֆիկական պատկերը, բայց ոչ վիդեո), չափսը՝ 1080px*1080px։

Տեքստը և պատրաստած վիզուալը տեղադրե՛ք դասընթացի խումբ, մինչև երկուշաբթի առավոտյան 11:00:

Որից հետո սպասեք դասընթացավարի մեկնաբանությանը, նա կամ կկատարի ուղղումներ կամ կհաստատի աշխատանքը: Դասընթացավարը կմեկնաբանաի մինչև երեքշաբթի 12:00-ն։

Հաստատումը ստանալուց հետո գրառումը տեղադրե՛ք Ձեր կողմից ընտրված բիզնես էջ, և սպասեք 6 ժամ:

Դրանից հետո` 6 ժամ անց,  մուտք գործե՛ք Ads Manager, ընտրե՛ք engagement այնուհետև Post engagement տեսակի գովազդը, Daily budget ֆունկցիայով ընտրե՛ք 1$ բյուջե, ընտրե՛ք նախօրոք մշակած սեգմենտը, ընտրե՛ք Ձեր էջը և տեղադրված գրառումը և ակտիվացրե՛ք գովազդը:

Գովազդի ակտիվացման ժամանակ ձեզ կգա կամ ծանուցում կամ էլ նամակ, ակտիվացման պահից, 24-25 ժամ հետո գովազդը անջատեք:

Վերոնշյալ բոլոր քայլերը մանրամասն ցուցադրված են դաս 6-ում, խնդրում ենք այն օգտագործել որպես ուղեցույց:
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՄԱՐ 7
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՄԱՐ 7
Վերադիտել դաս 7-ի տեսանյութը, այնուհետև Ձեր կողմից ընտրված բիզնեսի համար կազմե՛ք ընդհանրական բովանդակություն և տեղադրեք Page Likes տեսակի գովազդ: Չնայած դասընթացի ընթացքում քննարկվել է նաև այլ տնային աշխատանք, սակայն առավել ծավալուն տնային աշխատանքը տեղափոխվում է հաջորդ դասընթաց:

Մուտք գործե՛ք Ads Manager, ընտրե՛ք engagement այնուհետև Page likes տեսակի գովազդը, Daily budget ֆունկցիայով ընտրե՛ք 1$ բյուջե, ընտրե՛ք նախօրոք մշակած սեգմենտը, ընտրե՛ք Ձեր էջը և տեղադրված գրառումը և ակտիվացրե՛ք գովազդը:

Գովազդի ակտիվացման ժամանակ ձեզ կգա կամ ծանուցում կամ էլ նամակ, ակտիվացման պահից, 24-25 ժամ հետո գովազդը անջատեք:

Վերոնշյալ բոլոր քայլերը մանրամասն ցուցադրված են դաս 7-ում, խնդրում ենք այն օգտագործել որպես ուղեցույց:
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՄԱՐ 8
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՄԱՐ 8
Եթե չեք տեղադրել Post engagement, Page Likes, Video View, Brand Awareness, Reach տեսակի գովազդները, ապա տեղադրե՛ք դրանք, 1$-ի սահմաններում 1 օրով, հիմք ընդունելով նախօրոք մշակած սեգմենտը:

Post engagement, Page Likes, Video View տեղադրած գովազդների համար կատարել վերլուծություն հետևյալ եղանակով՝

Էկրանանկար անել (screenshot) աուդիտորիան, այնպես, որ երևա աուդիտորիայի չափսը, նաև նկարե՛ք արդյունքները Ads Manager-ից:

Կցե՛ք գովազդի բովանդակությունը և վիզուալը:

Առանձին տողերով գրել Reach-ի, Impression-ի և արդյունքների քանակը, մեկ արդյունքի գինը` CPR, ընդհանուր ծախսած գումարը և գովազդի գործունեության ժամկետները

Այնուհետև հաշվարկեք ER-ը, FR-ը, CPM-ը, գրե՛ք, արդյո՞ք վաճառքներ ստացել եք տվյալ գովազդի արդյուքնում թե ոչ, եթե ստացե՛լ եք գրե՛ք, թե քանի վաճառք է տեղի ունեցել և ինչ գնային սահմաններում, վերջում գրե՛ք ընդհանուր կարծիք յուրաքանչյուր գովազդային արշավի մասին:

Brand Awareness և Reach տեսակի գովազդների համար, ընդամենը ներկայացրե՛ք սքրինները Ads Manager-ից և տեքստային և վիզուալ բովանդակութոյւնը:

Այս տվյալները հավաքե՛ք մեկ Word Document-ի մեջ, Document-ին տվե՛ք Ձեր անունը և ազգանունը և ներբեռնեք խումբ, մինչև 02.11.2021 ժամը 15:00:

Աշխատանքները իմ կողմից կստուգվեն և կուղղորդվեն մինչև 02․17․2021 ժամը:
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՄԱՐ 9
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՄԱՐ 9
Մշակել CTA, այն տեղադրել խումբ ստուգման համար։ Աշխատանքի կատարման վերջնաժամկետն է 02.13.2021 ժամը 18։00։ Աշխատանքների ստուգման վերջնաժամկետն է 02․17․2021 ժամը 22։00։
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՄԱՐ 10
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՄԱՐ 10
  1. Մշակել մարքեթինգային ձագար – հանձնել՝ 24.02.2021, մինչ երեկո: Ձագարը մշակելուց կարող եք օգտվել դասընթացի ընթացքում կազմված ձևանմուշից, որը ենթարկվել է որոշակի փոփոխության: Ձևանմուշը ներբեռնելու համար անցե՛ք հղումով՝ http://bit.ly/37CA1Z3
  2. Մշակել տեքստային բովանդակություն օգտվելով բովանդակության մշակման կետերից – հանձնել՝ 24.02.2021, մինչ երեկո

© 2021. Հեղինակային իրավունքները պաշտպանված են. SSB ACADEMY