ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ՏՆԱՅԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՍՏՈՐԵւ՝
Գտե՛ք տնային աշխատանքը ըստ համարակալման
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՄԱՐ 1
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՄԱՐ 1
Կարդալ նյութեր բաժնի բոլոր նյութերը, փորձել հասկանալ, վերլուծել, պատրաստել հարցեր: Նյութերը անհրաժեշտ է կարդալ մինչև 29.06.2021 թվական:
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՄԱՐ 2
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՄԱՐ 2
Կարդալ նյութեր բաժնի բոլոր նյութերը, փորձել հասկանալ, վերլուծել, պատրաստել հարցեր: Նյութերը անհրաժեշտ է կարդալ մինչև 05.07.2021 թվական:
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՄԱՐ 3
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՄԱՐ 3
Քանի-որ, 3-րդ դասից սկսած մեկնարկելու է պրակտիկ աշխատանքը, անհրաժեշտության է ընտրել մեկ իրական բիզնես, որը կարող է լինել նաև Ձեր գործող բիզնեսը, կամ որևէ գաղափար, որի շուրջ մտածում եք և ցանկանում եք դրա շուրջ իրական՝ պրակտիկ մարքեթինգային աշխատանքներ մեկնարկել սոց ցանցերում, մասնավորապես Facebook-ում և Instagram-ում:

Կարևոր է հաշվի առնել փաստը, որ դրա շուրջ դուք աշխատելու եք, իրականացնելու ենք տարատեսակ մարքեթինգային գործընթացներ, այդ թվում իրականացնելու ենք վճարովի առախաղացում՝ գովազդ, որի համար դուք ծախսելու եք 12$-20$ ամբողջ դասընթացի ընթացքում, այդ ծախսը պարտադիր չէ, սակայն ցանկալի է, որպեսզի ձեռբերեք փորձ, չի բացառվում, որ Ձեր գործունեության ընթացքում տվյալ բիզնեսը ապահովի վաճառք:

Հաշվի առնելով վերոնշյալը պետք է հաշվի առնել, որ դուք պետք է ունենաք կառավարման հնարավորութուն տվյալ բիզնեսի սոց ցանցերի էջերում (3-րդ դասից հետո, որի ընթացքում Տարոն Պապիկյանը ցույց կտա, թե ինչպես ստանալ էջերի կառավարման հասանելիությունը):

Հաշվի առնելով վերոնշյալը, ենթադրվում է, որ ցանկացած բիզնես կամ գաղափար, որը չունի էջեր Facebook և Instagram սոց ցանցերում, մենք դա պետք է ստեղծենք (դեռ ոչինչ չանել, Տարոն Պապիկյանը ցույց կտա թե ինչպես պետք է ստեղծել բիզնես էջեր և տալ համապատասխան կարգավորումները):

Կարևոր է, որ այդ բիզնեսը ՉԳՈՐԾԻ Չինաստանում, Իրանում (Պարսկաստան), Սիրայում, Հյուսիսային Կորեայում, Ղրիմում, Դոնեցկում, քանի-որ նշված երկներում Facebook-ը և Instagram-ը, իսկ որոշ դեպքերում նշված սոցիալական ցանցերի որոշակի հնարավորություններ չեն գործում: Նաև ընտրված բիզնեսները չպետք է լինեն հետևյալ ուղղությունները ներկայացնող բիզնեսներ՝ դեղ, թմրանյութ, զենք, զինամթերք, պայթուցիկ այլ նյութեր, այդ տվում հրավառության համար նախատեսված նյութեր, սառը զենքեր, կրիպտոարժույթ կամ ոչ լիցենզավորված ֆինանսավարկային ընկերություններ, որևէ կրիմինալ պարունակով ընկերություն, այդ թվում մարդկանց օրգանների վաճառք։ Շարունակելով շարքը նշենք, նաև, որ արգելված է դիտարկել նաև հետևյալ ուղղությունները՝ մարդու մարմնի վրա փոփոխություններ առաջացնող պրոդուկտները, ինչպիսիք են օրինակ տարատեսակ վիտամինները, քաշի նվազեցման ծրագրերը, սննդակարգերը, տարատեսակ վիրահատությունները կամ այլ միջամտությունները, որոնք կարող են հանգեցնել մարդու մարմնի փոփոխություններ, ծխախոտը կամ դրա նման այլ պրոդուկտներ, ինչպիսիք են տարատեսակ վեյփերը, նարգիլան, արգելված կամ մասնակի արգելված են նաև շահումով խաղերը, ուստի ցանկալի չէ նաև դիտարկել նմանատիպ ոլորտներ:

Այս ոլորտների որոշ դեպքերում վճարովի, իսկ որոշ դեպքերում նաև օրգանիկ առաջխաղացումը արգելված է Facebook-ի և Instagram-ի կողմից, որը նշանակում է, որ մենք չենք կարող կազմակերպել մարքեթինգային ամբողջական գործընթացներ:

Հատուկ ցանկանում ենք նշել, որ SSB Academy-ի սկզբունքներին դեմ է որևէ կուսակցության, քաղաքական գործչի կամ ցանկացած այլ քաղաքական նախաձեռնության էջի շրջանակներում պրակտիկ աշխատանքը, նման դեպքերում, մեր կողմից չի իրականացվի խորհրդատվություն և ուղղորդում:

Քանի-որ մենք նաև իրականացնելու ենք գովազդային արշավներ, որի համար պետք է կատարենք վճարումներ Facebook և Instagram սոց ցանցերին, անհրաժեշտ է ունենալ ՑԱՆԿԱՑԱԾ ԲԱՆԿԻ Visa/Master Card, արժույթը էական չէ:

Այս ամենը պետք է կազմակերպել մինչև 4-րդ դասի ավարտ:

Facebook-յան և Instagram-յան գովազդային ամբողջական կանոններին, սահմանափակումներին և մասնակի սահմանափակումներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/3p7iFLE:
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՄԱՐ 4
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՄԱՐ 4
Նախորդ դասընթացի հիման վրա լուծել խնդիրները և ընտրել ճիշտ պատասխանը, ընտրելուց հետո կտեսնեք բացատրությունը: Տնային աշխատանքը կատարելու համար այցելե՛ք՝ https://ssbacademy.am/smmzerocalculationpart1։ Տնային աշխատանքը հանձնել մինչ 29․06․2021թ․, 18։30։
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՄԱՐ 5
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՄԱՐ 5
Նախօրդ դասի հիման վրա և ՀՏՀ-ի 2-րդ հարցի հիման (https://ssbacademy.am/hth2) ստեղծել մեկ Facebook-յան և մեկ Instagram-յան բիզնես էջեր (անկախ այն հանգամանքից, թե դուք արդեն ունեք Facebook-յան կամ Instagram-յան բիզնես էջ, այս տնային աշխատանքը անհրաժեշտ է կատարել, առվնազն այս գործընթացներին տիրապետելու և պրակտիկ պատկերացնելու համար, հետագայում տվյալ էջը կարող եք օգտագործել, կամ չօգտագործել, չկա այդպիսի պարտադրանք, եթե դուք ցանկանում եք հետագա պրակտիկ աշխատանքները իրականացնել այլ բիզնես էջով, ապա ազատ եք այդ որոշման մեջ, սակայն պետք է այս տնային աշխատանքը կատարել):

Էջը ստեղծել և տալ դասընթացի ընթացքում սովորած բոլոր կարգավորումները և ապահովել գլախավոր լուսանկարի և Cover Photo-ի մշակումն ու տեղադրումը, կարող եք օգտագործել Canva գործիքը:

Անհրաժեշտ չափսերն են՝

Profile photo - 1080px*1080px (լոգոյի բոլոր կողքերից թողեք ազատ տարածք, բուն լոգոն այդ քառակուսու մեջտեղով):
Cover photo - 1702px*630px (ցանկալի է վրեն բան գրված չլինի, գրելու դեպքում միայն մեջտեղով՝ բոլոր կողմերից օդ թողնելով):
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՄԱՐ 6
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՄԱՐ 6
Բրիֆը համալրե՛ք ըստ թարմացված ձևանմուշի՝ http://bit.ly/385wZgq
Հանձնե՛ք տնային աշխատանքը անցնելո՛վ հղումով, այդտեղ նաև նշված է հանձնման եղանակը՝ https://ssbacademy.am/smmbriefhomework : Տնային աշխատանքը հանձնել մինչ հինգշաբթի, 18։30։
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՄԱՐ 7
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՄԱՐ 7
Անհրաժեշտ է ընտրել մեկ պրոդուկտ, որը պատրաստվում եք առաջմղել, այդ պրոդուկտի համար անհրաժեշտ է իրանացնել ստանդարտ սեգմենտավորում ուղղված սառը լսարանին (ձևանմուշը և հիմնական խորհուրդները գտե՛ք ձևանմուշներ բաժնում): Այնուհետև անհրաժեշտ է մշակել մարքեթինգի և վաճառքի ձագար, որի մեջ պետք է անպայման ներառել մի կետ, որտեղ իրատեսական է վերաթիրախավորման կիրառումը (խորհուրդների ձևանմուշը գտե՛ք ձևանմուշներ բաժնում): Այդ ամբողջ աշխատանքը հարմարացրե՛ք կցված ձևանմուշին կամ կիրառե՛ք սեփական տրամաբանությունը և ներկայացրե՛ք այն մեզ, ներբեռնելով խումբ: Ձևանմուշի ներքևի հատվածում կտեսնե՛ք սեգմենատավորման, վաճառքի և մարքեթինգի ձագարի, բովանդակության հատվածը: Սեգմենտավորման հատվածում նկարագրե՛ք սառը լսարանը, ձագարի հատվածում ըստ նշված կետերի կառուցե՛ք ձագարը, պատասխանելով հարցերին, ներառելով ձագարի յուր կետում բովանդակության վերնագիրը/գաղափարը (եթե առկա է), բովանդակության հատվածում, գրե՛ք բովանդակության վերնագիրը/գաղափարը, գրե՛ք թե վաճառքի և մարքեթինգի ձագարի որ հատվածում է այն լինելու, և տեղադրե՛ք ամբողջական տեքստային բովանդակութոյւնը: Տնային աշխատանքը խումբ ներբեռնելուց նաև որպես նկարագիր գրե՛ք թե ինչ պրոդուկտի մասին է խոսքը և նշե՛ք դրա գինը կամ գնային դիապազոնը:

Տնային աշխատանքը խնդրում ենք կատարել 19.07.2021 թվականի դասից հետո, մինչև 22.07.2021 թվական, ժամը 18:30

Տնային աշխատանքի ձևանմուշը` https://bit.ly/3hyHL3O:
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՄԱՐ 8
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՄԱՐ 8
Տեղադրել՝

1.Brand awareness (գրառում՝ ընկերությունը կամ որևէ պրոդուկտ ներկայացնող գրառում, ոչ վիդեո տարբերակ, պատկերը քառակուսի՝ 1080px*1080px)
2.Reach (գրառում՝ ընկերությունը կամ որևէ պրոդուկտ ներկայացնող գրառում, ոչ վիդեո տարբերակ, պատկերը քառակուսի՝ 1080px*1080px)
3.Traffic>website traffic (գրառում՝ ընկերությունը կամ որևէ պրոդուկտ ներկայացնող գրառում, ոչ վիդեո տարբերակ, պատկերը քառակուսի՝ 1080px*1080px, հղումը դեպի կայք)
4.Engagement>post engagement (գրառում՝ վաճառող բովանդակություն, ոչ վիդեո տարբերակ, պատկերը քառակուսի՝ 1080px*1080px)
5.Video view>2seconds video view (գրառում՝ վաճառող բովանդակություն, բացառապես վիդեո տարբերակ, պատկերը ցանկալի է քառակուսի՝ 1080px*1080px)
6.Video view>ThruPlay (գրառում՝ վաճառող բովանդակություն, բացառապես վիդեո տարբերակ, պատկերը ցանկալի է քառակուսի՝ 1080px*1080px)
7․ Messages>Send messages (որոշակի ավտոմատացումով) (գրառում՝ վաճառող բովանդակություն, ոչ վիդեո տարբերակ, պատկերը քառակուսի՝ 1080px*1080px))
8.Lead generation (form-տարբերակով, կարող եք ստեղծել լիդ մագնիտ ձեր ոլորտը ներկայացնող ցանկացած ինֆոպրոդուկտով, պատկերը քառակուսի՝ 1080px*1080px)

գովազդներ:

Յուր գովազդի համար կիրառեք 1$-4$: Բոլորի համար կիրառեք միայն Daily Budget, յուր գովազդ միացած թողեք դրա ակտիվացման պահից սկսած 24-26 ժամ:

Տնային աշխատանքի հանձնման վերջնաժամկետն է՝ 04.07.2021 18:30:

Տնային աշխատանքները անհրաժեշտ է մշակել և հանձնել հետևյալ եղանակով՝

1․ գովազդները տեղադրելուց առաջ ֆիքսել Ձեր սեգմենտի չափսը (աջ կողմից)
2․ գովազդը անջատել, սպասել 2 ժամ
3․ 2 ժամ անց դուրս բերել՝ Result-ների քանակը, Reach-ը, Impression-ը և ընդհանուր ծախսված գումարը, որը կարող է մի փոքր տատանվել:
4.Word Document-ի մեջ անցկանցել Ձեր աուդիտորիայի չափսը, Result-ների քանակը, Reach-ը, Impression-ը և ընդհանուր ծախսած գումարը:
5.Վերոնշյալ տվյալների հիման վրա հաշվարկել՝ ER (post engagment և video view դեպքում) և CTR (Traffic>Website Traffic-ի դեպքում), Frequancy, CPM, CPR:

Վերջում որպես մեկնաբանություն գրե՛ք, թե որ գովազդը ինչ արդյունք տվեց, քանի լիդ եք ստացել և քանի վաճառք է տեղի ունեցել:

Word File-ը Save արեք, գրելով Ձեր անունը և ազգանունը և տեղադրեք խումբ՝ պահպանելով վերջնաժամկետը:

Տնային աշխատանքը խնդրում ենք կատարել 19.07.2021 թվականի դասից հետո, մինչև 22.07.2021 թվական, ժամը 18:30:
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՄԱՐ 9
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՄԱՐ 9
Ընտրե՛ք մեկ պրոդուկտ և կազմե՛ք երկուական կրթական, ոգեշնչող, ժամանցային և վաճառող բովանդակություններ, դրանք հավաքեք մեկ Word document-ում, ֆայլի անունը դրե՛ք Ձեր անունը և ազգանունը, տեղադրե՛ք խումբ, տեղադրելուց ժամանակ նկարագրում գրե՛ք պրոդուկտի նկարագիրը, գինը կամ գնային դիապազոնը:

Տնային աշխատանքը խնդրում ենք կատարել 22.07.2021 թվականի դասից հետո, մինչև 26.07.2021 թվական, ժամը 18:30
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՄԱՐ 10
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՄԱՐ 10
Canva գործիքի միջոցով պատրաստե՛ք մեկ ստատիկ բովանդակություն, ևս մեկ տեսանյութ, դրանց համար ստեղծե՛ք համապատասխան բովանդակություն և տեղադրեք դասընթացի խումբ: Մեր կողմից մեկնաբանություն ստանալուց հետո, դրանց շուրջ իրականացրե՛ք գովազդ:

Տվյալ տնային աշխատանքի հանձնման վերժնաժամկետը՝ 02.08.2021, 18:30:

Գովազդների հանձնման վերջնաժամկետը՝ 05.08.2021, 18:30:
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՄԱՐ 11
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՄԱՐ 11
Ինտեգրել ManyChat գործիքը, տեստային բիզնես էջին, ստեղծել՝

1․ Greeting Text
2.Welcome message
3.Default Reply
4.Comment reply
5.Broadcasting

Տվյալ տնային աշխատանքի հանձնման վերժնաժամկետը՝ 05.08.2021, 18:30:

© 2021. Հեղինակային իրավունքները պաշտպանված են. SSB ACADEMY