1.Գրանցվե՛ք SSB Academy-ի առցանց հարթակում անցնելով այս հղումով՝
https://go.ssbacademy.am/2․ Հղումով անցնելուց հետո խնդրում ենք սեղմել
ԳՐԱՆՑՎԵԼ կոճակին
3․ Լրացրե՛ք բոլոր տվյալները ճշգրիտ, իսկ հեռախոսահամարը լրացրեք 374xxxxxxxx (օրինակ 37495116211) ֆորմատով (374-ի փոխարեն կարող եք կիրառել Ձեր երկրի կոդը), Ձեր էլ հասցեն գրելուց եղե՛ք շատ ուշադիր, քանի-որ այն լինելու է Ձեր լոգինը, հնարավորության դեպքում խնդրում ենք օգտագործե՛ք այն էլ․ հասցեն, որով գրանցվել եք դասընթացին:
4․ Ծննդյան մասին տեղեկատվությունը լրացրե՛ք ամիս, օր, տարի սկզբունքով
5․ Ձեր գաղտնաբառը գրի առեք ինչ-որ տեղ, որպեսզի մշտապես հիշե՛ք այն
6․ Նշե՛ք, որ համաձայն եք կանոններին, դա ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ է:
7․ Բոլոր տվյալները լրացնելուց հետո սեղմե՛ք
Գրանցվել8․ Մեր կողմից Ձեր նշված էլ․ հասցեին կուղարկվի նամակ, խնդրում ենք ստուգել նաև սպամերի և պրոմոակցիաների բաժինները, այդ նամակում նշված է կոդ, որը անհրաժեշտ է լրացնել գրանցումից հետո բացված պատուհանում և սեղմել շարունակել կոճակին հաստատելով այն:
9․ Այնուհետև անհրաժեշտ է սեղմել ցուցադրվող մուտք գործել կոճակին, լրացնել Ձեր կողմից սահմանված էլ․ հասցեն և ծածկագիրը և մուտք գործել:
10․ Մուտք գործելուց հետո դեռ չեք տեսնի դասընթացը, քանի-որ Ձեր գրանցումը պետք է հաստատեն մոդերատորները, որը կատարվում է 24 ժամերի ընթացքում: Խնդրում ենք այժմ նայել էկրանանկարները և շարունակել կարդալ ներքոնշյալ տեքստը: