FACEBOOK AUDIENCE INSIGHTS ԳՈՐԾԻՔԸ ՈՒՆԻ ԽՆԴԻՐ, ԻՆՉՊԵ՞Ս ԼՈՒԾԵԼ ԱՅՆ




Ընդհանրապես այս գործիքը հաճախակի է ունենում տարատեսակ խնդիրներ, սակայն Facebook audience insights-ում հիմնականում հանդիպում է 3 տեսակի խնդիր՝

a. ՏՎՅԱԼ ԳՈՐԾԻՔԸ ՉԻ ԲԱՑՈՒՄ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ
b. ԳՈՐԾԻՔԸ ԲԱՑՈՒՄ Է, ՍԱԿԱՅՆ ՈՉ ՄԻ ՏՎՅԱԼ ՑՈՒՅՑ ՉԻ ՏԱԼԻՍ
c. ՏՎՅԱԼՆԵՐ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ Է, ՍԵԳՄԵՆՏԱՎՈՐՈՒՄԸ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է, ՍԱԿԱՅՆ ՍՏԵՂԾԱԾ ՍԵԳՄԵՆՏԸ ՉԵՄ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՊԱՀՊԱՆԵԼ

Անրադառնանք բոլոր 3 հիմնական խնդիրներին

ՏՎՅԱԼ ԳՈՐԾԻՔԸ ՉԻ ԲԱՑՈՒՄ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ
Խնդիրը բավականին հաճախ է հանդիպում, նամանավանդ այն դեպքում, երբ գործիքին փորձում եք հասանելիություն ստանալ ուղիղ հղման միջոցով՝ https://bit.ly/3ozOsnb

Այս խնդրի դեպքում հիմնականում տեսնում եք նմանատիպ պատկեր՝

Ի՞նչ անել այս դեպքում՝

ՏԱՐԲԵՐԱԿ 1
Մո՛ւտք գործեք Ads Manager, ձախակողմյան հատվածից բացե՛ք menu-ն, այնտեղ կտեսնեք՝ Audience Insights, սեղմե՛ք դրա վրա և կհայտնվեք Facebook Audience Insights գործիքի էջում:

ՏԱՐԲԵՐԱԿ 2
Եթե վերոնշյալ տարբերակը չի աշխատում, ապա փորձե՛ք մուտք գործել այլ բրաուզերով (դիտարկիչ), օրինակ եթե մինչ այդ փորձում էիք Google Chrome-ով, ապա փորձե՛ք Mozilla firefox-ով, կամ Opera browser-ով:

ՏԱՐԲԵՐԱԿ 3
Եթե վերոնշյալ 2 տարբերակներն էլ չեն աշխատում, ապա փորձե՛ք մեկ այլ օգտատիրոջ Facebook-յան հաշվով մուտք գործել Facebook Audience Insights գործիք:

ՏԱՐԲԵՐԱԿ 4
Եթե նշված տարբերակներց ոչ մեկ չի աշխատում, ապա կրկին փորձեք 24-48 ժամ անց:


ԳՈՐԾԻՔԸ ԲԱՑՈՒՄ Է, ՍԱԿԱՅՆ ՈՉ ՄԻ ՏՎՅԱԼ ՑՈՒՅՑ ՉԻ ՏԱԼԻՍ։

Եթե տվյալ պահին գործիքը բացում է, բայց ցույց չի տալիս, փորձե՛ք իրականցնել «ՏՎՅԱԼ ԳՈՐԾԻՔԸ ՉԻ ԲԱՑՈՒՄ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ» խնդրի տարբերակները:


ՏՎՅԱԼՆԵՐԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ՍԵԳՄԵՆՏԱՎՈՐՈՒՄԸ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է, ՍԱԿԱՅՆ ՍՏԵՂԾՎԱԾ ՍԵԳՄԵՆՏԸ ՉԵՄ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՊԱՀՊԱՆԵԼ:
Այժմ այս խնդիրը առավել հազվադեպ է հանդիպում: Տվյալ խնդրի պատճառները կարող են հանդիսանալ գովազդային հաշվին առկա պարտքը, գովազդային հաշվի բլոկավորումը, Business Manager-ի բլոկավորումը, գործիքի տեխնիկական ծանրաբեռնվածությունը կամ տվյալ պահին առկա տեխնիկական խնդիրները:

Սկզբնական շրջանում խնդիրների այս ջունգլիներում չխճճվելու համար առաջարկում ենք Audience Insights-ում ստացված տվյալները նույնաձև հավաքել Ads Manager-ում գովազդ միացնելիս և պահպանել աուդիտորիան հենց Ads Manager-ի ներսից։

Աուդիտորիան կարող եք հավաքել Ads Manager-ի սեգմենտավորման հատվածից՝ ուղղակի Facebook Audience Insights-ի տվյալները հավաքելով համապատասխան հատվածում․


© 2021. Հեղինակային իրավունքները պաշտպանված են. SSB ACADEMY