ԻՆՉՊԵ՞Ս FACEBOOK-ՅԱՆ ԷՋԸ ԿՑԵԼ INSTAGRAM-ՅԱՆ ԷՋԻՆ ԿԱՄ ՀԱԿԱՌԱԿԸ




Նախ անհրաժեշտ է Instagram-յան էջը դարձնել բիզնես էջ, ինչպե՞ս անել դա՝

1. Մու՛տք գործեք Instagram-ի հավելված
2. Մու՛տք գործեք Instagram-ի անձական էջի menu
3. Այնուհետև Account
4. Սեղմե՛ք Switch to Proffesional account
5. Առա՛ջ անցեք սլայդներով
6. Ընտրե՛ք բիզնեսի ոլորտը՝ որոնելով առկա տարբերակների մեջ
7. Եթե միացնե՛ք Display on profile կոճակը, ապա ընտրված ոլորտը կարտացոլվի նաև Ձեր բիզնես էջում
8. Առա՛ջ անցեք, եթե հանդես եք գալիս որպես անհատ, ապա ընտրե՛ք Creator տարբերակը, իսկ եթե հանդես եք գալիս որպես բիզնես, ապա Business տարբերակը
9. Լրացրե՛ք բիզնեսի կոնտակտային տվյալները
10. Լրացրե՛ք հասցեն կամ բա՛ց թողեք այն
11. Շարժվե՛ք առաջ, այս կետում, կարող եք ընտրել այն էջը, որին ցանկանում եք կատարել ինտեգրումը։ Կարող եք բաց թողնել և ինտեգրումը կատարել հենց Facebook-ից, որի դեպքում առավել քիչ են հանդիպում խնդիրներ։
12. Բիզնես էջը պատրաստ է
Այնուհետև Instagram-ի բիզնես էջը կցենք Facebook-ինն

13. Այժմ պետք է մուտք գործել Facebook-յան բիզնես էջ
14. Ձախակողմյան menu-ով անցում կատարեք settings-ներ՝ կարգավորումների հատված
15. Այդտեղից ընտրե՛ք Instagram-ը
16. Մու՛տք գործեք Instagram՝ նշելով Instagram-յան էջի մուտքի տվյալները
17. Մու՛տք գործեք և թարամացրե՛ք էջը
18. Վերևում հնարավոր է՝ տեսնեք Review Connection կոճակը, որը միացումը հաստատելու համար է։ Սեղմե՛ք այդ կոճակին, առա՛ջ անցեք քայլերով և հաստատե՛ք միացումը, որից հետո պետք է թարմացնել էջը
19. Ինտեգրումը կատարված է ։

© 2021. Հեղինակային իրավունքները պաշտպանված են. SSB ACADEMY