FACEBOOK-ՅԱՆ ԲԻԶՆԵՍ ԷՋԻ ԲԻԶՆԵՍԻ ՄԱՍԻՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՏԵՔՍՏԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ




«About» դաշտում լրացրե՛ք Ձեր ընկերության մասին տեղեկատվությունը և պահպանե'ք տվյալները։ Հիշեցնենք, որ որոշ հատվածներում առկա է տառաքանակի սահմանափակում, միտքը շարադրելիս ուշադի՛ր եղեք։ Տառաքանակը գերազանցելու դեպքում պահպանումը չի հաջողվի, իսկ սահմանափակման մասին տեղեկատվությունը կարող եք տեսնել տվյալ հատվածի ներքին մասում։ Օրինակը պատկերված է նկարում․
Որոշ դեպքերում փոփոխությունը չի պահպանվում Facebook-ում առկա տարատեսակ խնդիրների պատճառով:

Խնդրում ենք այս դեպքում սպասել 24-48 ժամ և կրկին փորձել։ Եթե խնդիրը չի լուծվում, ապա անհրաժեշտ է բիզնես էջը դուրս բերել հրապարակային կարգավիճակից, այնուհետև կրկին վերադառնալ հրապարակային վիճակի: Այս փոփոխությունը կատարելու համար այցելե՛ք բիզնես էջի կարգավորումների հատված`
Գլխավոր կարգավորումներ բաժնից գտե՛ք Page Visibility ենթաբաժինը, որոնք ներկայացված են կից էկրանանկարում․
Բացե՛ք Page visibility հատվածը և փոխե՛ք էջի հասանելիության կարգվիճակը՝ այն դուրս բերելով հրապարակային վիճակից։ 10 րոպե հետո, քայլերը կրկնելով՝ էջը կրկին բերե՛ք հրապարակային վիճակի և կրկին փորձե՛ք կատարել փոփոխությունները:

Եթե այս անգամ էլ չստացվի, ստիպված եք սպասել, մինչ Facebook-ի տեխնիկական խնդիրները կլուծվեն:

© 2021. Հեղինակային իրավունքները պաշտպանված են. SSB ACADEMY