SSB Company ընկերությունների խումբը իր Customer Success թիմին միանալու համար փնտրում է նպատակասլաց և հաղորդակցման գերազանց հմտություններ ունեցող վաճառքների մասնագետի:
Մեզ համար կարևոր է, որ դուք՝- Ունենաք մարքեթինգային մտածելակերպ։
- Մարքեթինգի ոլորտում ունենաք ֆորմալ կամ ոչ ֆորմալ կրթություն, կամ որաշակի աշխատանքային փորձ։
- Մարքեթինգային որևէ ուղղություններից մեկի առնվազն միջին մակարդակի իմացություն (օրինակ միջին մակարդակի SMM)։
- Վաճառքի հիմնական գործընթացնե իմացություն, կամ աշխատանքային փորձ:
- Excel-ի առնվազն միջին մակարդակի իմացություն։
- Մեզ համար պարտադիր է ռուսերենի և/կամ անգլերենի գրավոր և բանավոր խոսքի գերազանց իմացությունը։
- Կարևորում ենք, որ թիմակիցը լինի տեխնիկապես հեշտ ադապտացվող, արագ սովորող։
- Մենք կարևորում ենք հաղորդակցման գերազանց հմտությունները։
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ՝- Ապահովել վաճառքի ամսական պլանի կատարում:
- Ապահովել ամսական սահմանված տոկոսի չափով աճ:
- Հասնել գործող հաճախորդների պայմանագրերի վերակնքման 70% և ավել ցուցանիշի:
- Նոր հաճախորդների ներգրավման դեպքում ապահովել նվազագունը 70% CR:
- Ապահովել կնքված բոլոր պայմանագրերի և այլ գործարքների ժամանակին և ճիշտ վճարումները:
- Իր կողմից իրականցված վաճառքների և ստացած փոխանցումների համար պատրաստել բոլոր անհրաժեշտ հաշվետվությունները և փաստաթղթերը:
- Վարել վաճառքներին վերաբերվող բոլոր անհրաժեշտ փաստաթղթաշրջանառությունը:
- Իրականացնել պոտենցիալ կորպորատիվ հաճախորդների ցանկի կազմում և ուսումնասիրություն:
- Իրականացնել հաճախորդի հետ հարաբերությունների կառավարում:
- Իրականացնել հաճախորդների պահանջմունքների և մրցակցային միջավայրի վերաբերյալ հետադարձ կապի տրամադրում:
- Իրականացնել հաճախորդներին ներգրավման համար պահանջվող նյութերի մշակում
- Իրականացնել հաշվետվությունների կազմում և ներկայացում։
ՎԱՃԱՌՔԻ ՈԼՈՐՏՆԵՐ Եւ ՈՒՂԻՆԵՐ- Վաճառքը իրականացվելու է ինչպես B2C այնպես էլ B2B ոլորտներում
- Վաճառքը իրականացվելու է 50%-ով տաք զանգերի, 20%-ով սառը զանգերի, 15%-ով ֆիզիկական և առցանց հանդիպումների, 15%-ով Email և Messenger հաղորդակցության միջոցով:
- Պրոդուկտներ՝ կրթական ծառայություններ, մարքեթինգային ծառայություններ, ՏՏ ծառայություններ:
ՊԱՅՄԱՆՆԵՐ- Աշխատանքը գրասենյակային է, հասցեն՝ Երազ բիզնես կենտրոն:
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկ-ուրբաթ՝ 09:30-18:30, շաբաթ՝ 10:00-15:00, ընդմիջման ժամեր՝ 13:00-14:00
- Վարձատրությունը՝ աշխատավարձ + բարձր բոնուսներ իրականացված վաճառքների շրջանառությունից:
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ- Դառնալով թիմակից դուք կկարողանաք մասնակցել SSB Academy-ի կողմից անցկացվող բոլոր դասընթացներին և միջոցառումներին անվճար:
- Միջազգային դասընթացների և/կամ թրեյնինգների մասնակցելու հնարավորություն:
- Կիսամյակային և տարեկան հավելյալ բոնուսներ կախված կատարողականից:
ՄԵՆՔ ԿՍՈՎՈՐԵՑՆԵՆՔ- Մարքեթինգը վաճառքում
- CRM
- Հաշվետվությունների պատրաստում
ԵԹԵ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ԴԱՌՆԱԼ ՄԵՐ ԹԻՄԱԿԻՑԸ ԱՊԱ ՈՒՂԱՐԿԵ՛Ք ՁԵՐ CV-ԻՆ ՀԵՏԵւՅԱԼ ԷԼ․ ՀԱՍՑԵՈՎ՝ support@ssb.company:Դիմելու վերջնաժամկետ՝ 22.02.2022: