հարգելի ուսանող,
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԱՅՍ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ԿԱՐԴԱԼ ՄԻՆՉԵւ ՎԵՐՋ, ՈՒՇԱԴԻՐ Եւ ՄԱՆՐԱՄԱՍՆ:
ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՅՔՈՒՄ
1․ Խնդրում ենք, նախ ծանոթացե՛ք ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ, քանի-որ մեր և Ձեր գործընկերային հարաբերությունները կարգավորվում են ըստ այս պայմանագրի: Պայմանագրին և գաղտնիության քաղաքականությանը կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/3n4mHDv:

2.Այնուհետև գրանցվե՛ք SSB Academy-ի առցանց հարթակում անցնելով այս հղումով՝ https://go.ssbacademy.am/:

3․ Հղումով անցնելուց հետո խնդրում ենք սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակին:

4․ Լրացրե՛ք բոլոր տվյալները ճշգրիտ, իսկ հեռախոսահամարը լրացրեք 374xxxxxxxx (օրինակ 37495116211) ֆորմատով (374-ի փոխարեն կարող եք կիրառել Ձեր երկրի կոդը), Ձեր էլ հասցեն գրելուց եղե՛ք շատ ուշադիր, քանի-որ այն լինելու է Ձեր լոգինը: Խնդրում ենք գրանցվե՛ք այն տվյալներով, որը դասընթացը ձեռքբերելու համար տրամադրել եք մեզ, իսկ եթե այդ տվյալները փոխվել են տեղյակ պահեք մեզ:

5․ Ծննդյան մասին տեղեկատվությունը լրացրե՛ք ամիս, օր, տարի սկզբունքով

6․ Ձեր գաղտնաբառը գրի առեք ինչ-որ տեղ, որպեսզի մշտապես հիշե՛ք այն, դուք այն իրավունք չունեք փոխանցել երրորդ կողմին։

7․ Նշե՛ք, որ համաձայն եք կանոններին, եթե համաձայն եք կանոններին:

8․ Բոլոր տվյալները լրացնելուց հետո սեղմե՛ք Գրանցվել

9․ Մեր կողմից Ձեր նշված էլ․ հասցեին կուղարկվի նամակ, խնդրում ենք ստուգել նաև սպամերի և պրոմոակցիաների բաժինները, այդ նամակում նշված է կոդ, որը անհրաժեշտ է լրացնել գրանցումից հետո բացված պատուհանում և սեղմել շարունակել կոճակին հաստատելով այն:

10․ Այնուհետև անհրաժեշտ է սեղմել ցուցադրվող մուտք գործել կոճակին, լրացնել Ձեր կողմից սահմանված էլ․ հասցեն և ծածկագիրը և մուտք գործել:

11․ Մուտք գործելուց հետո դեռ չեք տեսնի դասընթացը, քանի-որ Ձեր գրանցումը պետք է հաստատեն մոդերատորները, որը կատարվում է 24 ժամերի ընթացքում: 24 ժամ անց դուք կարող եք մուտք գործել կայք, տեսնել դասընթացը սեղմել ՍԿՍԵԼ կոճակին և մասնակցել դասընթացին: Խնդրում ենք այժմ նայել էկրանանկարները և շարունակել կարդալ ներքոնշյալ տեքստը:

12.Մինչ այդ, առաջարկում ենք նաև միանալ SSB Academy-ի բոլոր ուսանողների համար նախատեսված Facebook-յան խմբին, որտեղ իրականացվում են մասնագիտական քննարկումներ՝ https://www.facebook.com/groups/2489097451320467:
ՄՈԴԵՐԱՑԻԱՆ ԱՆՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԿՏԵՍՆԵՔ ՆՄԱՆԱՏԻՊ ՊԱՏԿԵՐ
  1. Սեղմե՛ք ՍԿՍԵԼ կոճակին և կհայտնվեք առաջին դասընթացի էջում
  2. ԱՆՊԱՅՄԱՆ ԿԱՐԴԱՑԵ՛Ք ՆԿԱՐԱԳԻՐ ՀԱՏՎԱԾԸ
ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ՝
+374 15 777 111
+374 95 11 62 11
(Viber, Whatsapp, Telegram)
______
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09:30-18:30, շաբաթ 10:30-14:00, հաճախորդների կամ գործընկերների սպասարկման բաժինը աշխատում է երկուշաբթի-ուրբաթ՝ 10:30-17:30, շաբաթ 10:30-14:00, չենք աշխատում՝ կիրակի, տոն, հիշատակի օրերին, ֆորսմաժորային կամ Մեր կողմից նախօրոք հայտարարված, ՀՀ օրենքով սահմանված, արգելված հատուկ դեպքերում:



© 2022. Հեղինակային իրավունքները պաշտպանված են. SSB ACADEMY