հարգելի ուսանող,
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԱՅՍ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ԿԱՐԴԱԼ ՄԻՆՉԵւ ՎԵՐՋ, ՈՒՇԱԴԻՐ Եւ ՄԱՆՐԱՄԱՍՆ:
ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՅՔՈՒՄ
1.Գրանցվե՛ք SSB Academy-ի առցանց հարթակում անցնելով այս հղումով՝ https://go.ssbacademy.am/

2․ Հղումով անցնելուց հետո խնդրում ենք սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակին

3․ Լրացրե՛ք բոլոր տվյալները ճշգրիտ, իսկ հեռախոսահամարը լրացրեք 374xxxxxxxx (օրինակ 37495116211) ֆորմատով (374-ի փոխարեն կարող եք կիրառել Ձեր երկրի կոդը), Ձեր էլ հասցեն գրելուց եղե՛ք շատ ուշադիր, քանի-որ այն լինելու է Ձեր լոգինը:

4․ Ծննդյան մասին տեղեկատվությունը լրացրե՛ք ամիս, օր, տարի սկզբունքով

5․ Ձեր գաղտնաբառը գրի առեք ինչ-որ տեղ, որպեսզի մշտապես հիշե՛ք այն

6․ Նշե՛ք, որ համաձայն եք կանոններին

7․ Բոլոր տվյալները լրացնելուց հետո սեղմե՛ք Գրանցվել

8․ Մեր կողմից Ձեր նշված էլ․ հասցեին կուղարկվի նամակ, խնդրում ենք ստուգել նաև սպամերի և պրոմոակցիաների բաժինները, այդ նամակում նշված է կոդ, որը անհրաժեշտ է լրացնել գրանցումից հետո բացված պատուհանում և սեղմել շարունակել կոճակին հաստատելով այն:

9․ Այնուհետև անհրաժեշտ է սեղմել ցուցադրվող մուտք գործել կոճակին, լրացնել Ձեր կողմից սահմանված էլ․ հասցեն և ծածկագիրը և մուտք գործել:

10․ Մուտք գործելուց հետո դեռ չեք տեսնի դասընթացը, քանի-որ Ձեր գրանցումը պետք է հաստատեն մոդերատորները, որը կատարվում է 16-18 ժամերի ընթացքում: Խնդրում ենք այժմ նայել էկրանանկարները և շարունակել կարդալ ներքոնշյալ տեքստը:
ՄՈԴԵՐԱՑԻԱՆ ԱՆՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԿՏԵՍՆԵՔ ԱՅՍ ՊԱՏԿԵՐԸ
  1. Սեղմե՛ք ՍԿՍԵԼ կոճակին և կհայտնվեք առաջին դասընթացի տեստային էջում
  2. ԱՆՊԱՅՄԱՆ ԿԱՐԴԱՑԵ՛Ք ՆԿԱՐԱԳԻՐ ՀԱՏՎԱԾԸ
ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ՝
+374 15 777 111
+374 95 11 62 11
(Viber, Whatsapp, Telegram)



© 2022. Հեղինակային իրավունքները պաշտպանված են. SSB ACADEMY