SSB Academy կրթական-տեխնոլոգիական ընկերություն է, որը կազմակերպում և իրականացնում է պրակտիկ դասընթացներ տարբեր բիզնես ուղղություններով՝ ձևավորելով առաջատար մասնագետներ և հնարավորություն տալով ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու գործարարներին զարգացնել իրենց հմտություններն ու բարձրացնել մրցունակությունը։
Մեր ծրագրերը համադրում են խորքային գիտելիք, կիրառելի հմտություններ և բարձրակարգ ուսուցման գործընթացներ՝ առաջնորդելով մասնակիցներին դեպի վստահություն և հաջողություն։
Բիզնեսների և թոփ-մենեջերների համար մենք մշակում ենք հատուկ նախագծեր, որոնք բարձրացնում են կառավարման արդյունավետությունն ու խթանում աճը։
Մենք մեր գործունեության մի մասը կառուցում ենք սեփական նորարարական լուծումների վրա՝ ապահովելով արագ ու անսխալ գործընթացներ, միջազգային ստանդարտներին համապատասխան ծրագրեր և մասնագիտական բարձրակարգ սպասարկում։
Մենք կրթությունը վերածում ենք գլոբալ արժեքի՝ այն հասանելի դարձնելով յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից և աշխարհագրական սահմաններից։