ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԴԱՍԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Ընկերության իրավական անվանում՝ ՏԱՐՈՆ ՊԱՊԻԿՅԱՆ ԱՁ
Ընկերության բրենդային անվանում՝ SSB Academy
Ընկերության ՀՎՀՀ՝ 25339126
Ընկերության գործունեության հասցե՝ Հայաստան, ք․ Երևան, Ազատության 27, Երազ Բիզնես Կենտրոն, 7-րդ հարկ 705 սենյակ
Ընկերության հեռ․ համար՝ +374 15 777 111, +374 95 11 62 11
Ընկերության հիմնական WhatsApp հեռ․ համար՝ +374 43 11 92 11
Ընկերության էլ․ հասցե՝ support@ssbacademy.am

Սույն պայմանների վերջին փոփոխությունը կատարվել է 2026 թվականի սեպտեմբերի 13-ին։

Դասընթացին գրանցվելով, վճարում կատարելով, դասընթացին միանալով և/կամ ուսումնական նյութերին հասանելիություն ստանալով՝ մասնակիցը հաստատում է, որ նախապես ծանոթացել է սույն պայմաններին, հասկացել դրանց բովանդակությունը և համաձայնել դրանց ամբողջությամբ։

1. Ծառայությունների շրջանակը

Կազմակերպիչը և դասընթացավարները պարտավորվում են մասնակցին տրամադրել դասընթացի ծրագրով նախատեսված ուսումնական ծառայությունները, այդ թվում՝ ուսումնական նյութերը, ուղիղ եթերները, դրանց տեսաձայնագրությունները և ծրագրով նախատեսված մասնագիտական աջակցությունը։

Դասընթացի տեսաձայնագրությունները մասնակցին հասանելի են տրամադրվում 6 ամսից մինչև 1 տարի ժամկետով՝ կախված կազմակերպչի կողմից տվյալ դասընթացի բնույթի, բովանդակության, ծրագրային փոփոխությունների, նյութերի արդիականության և ուսումնական անհրաժեշտության գնահատումից։

Տեսաձայնագրությունների հասանելիության կոնկրետ ժամկետը սահմանվում է կազմակերպչի կողմից՝ հաշվի առնելով տվյալ դասընթացի արդյունավետ կազմակերպման և նյութերի արդիական պահպանման անհրաժեշտությունը։

Մասնագիտական աջակցությունը այդ թվում անհատական խորհրդատվությունները, եթե դրանք ներառված են, տրամադրվում է դասընթացի ընթացքում և շարունակվում մինչև 1 տարի՝ դասընթացի վերջին ուղիղ եթերի անցկացման օրվանից՝ կախված ծրագրի բնույթից և կազմակերպչի կողմից գնահատված մասնագիտական աջակցության անհրաժեշտությունից։

2. Արդյունքների վերաբերյալ սահմանափակում

Կազմակերպիչը և դասընթացավարները չեն երաշխավորում մասնակցի կողմից որևէ կոնկրետ ֆինանսական կամ առևտրային արդյունքի ստացումը, այդ թվում՝ որոշակի եկամուտ, շահույթ, վաճառքի ծավալ, հաճախորդների քանակ կամ բիզնեսի այլ չափելի արդյունք։

Մասնակցի վերջնական արդյունքը կախված է բազմաթիվ գործոններից, այդ թվում՝ նրա ներգրավվածությունից, առաջադրանքների կատարումից, գործնական քայլերից, ներդրված ժամանակային և ֆինանսական ռեսուրսներից, ընտրված ռազմավարությունից, շուկայական պայմաններից, երրորդ անձանց գործողություններից և կազմակերպչի վերահսկողությունից դուրս գտնվող այլ հանգամանքներից։

3. Մասնակցության դադարեցման, վերահաշվարկի և գումարի վերադարձման կարգը

3.1. Մինչև 5-րդ դասի ավարտը մասնակցության դադարեցում

Եթե մասնակիցը որևէ պատճառով որոշում է դադարեցնել դասընթացին իր մասնակցությունը մինչև ծրագրով նախատեսված 5-րդ դասի ավարտը, դասընթացի ամբողջ արժեքը վերահաշվարկվում է՝ այն հավասարապես բաժանելով 20 դասերի միջև։

Մեկ դասի հաշվարկային արժեքը որոշվում է դասընթացի ընդհանուր արժեքը 20-ի բաժանելու միջոցով։

Դադարեցման պահին հաշվի է առնվում տվյալ պահի դրությամբ կազմակերպչի կողմից արդեն փաստացի անցկացված ուղիղ եթերների քանակը։

Արդեն անցկացված դասերին համապատասխանող գումարը համարվում է փաստացի մատուցված ծառայության արժեք և վերադարձման ենթակա չէ։

3.2. Ծառայության մատուցված լինելու չափանիշը

Վերահաշվարկ կատարելիս նշանակություն չունի՝ մասնակիցը՝

  • մասնակցել է տվյալ ուղիղ եթերին, թե ոչ,
  • ամբողջությամբ կամ մասնակիորեն մասնակցել է դասին, թե ոչ,
  • դիտել է դասի տեսաձայնագրությունը, թե ոչ,
  • օգտվել է տրամադրված ուսումնական նյութերից կամ մասնագիտական աջակցությունից, թե ոչ։
Յուրաքանչյուր դասի մասով ծառայությունը համարվում է մատուցված այն պահից, երբ տվյալ ուղիղ եթերը կազմակերպչի կողմից փաստացի անցկացվել է և տվյալ դասին վերաբերող հասանելիությունը և/կամ նյութերը տրամադրվել են մասնակցին՝ ծրագրով նախատեսված կարգով։

Հետևաբար վերահաշվարկն իրականացվում է բացառապես տվյալ պահի դրությամբ փաստացի անցկացված ուղիղ եթերների քանակի հիման վրա, այլ ոչ թե մասնակցի փաստացի ներկայության կամ նյութերի օգտագործման հիման վրա։
3.3. Վճարված գումարի և մատուցված ծառայությունների արժեքի տարբերությունը

Եթե վերահաշվարկի արդյունքում պարզվում է, որ մասնակցի կողմից վճարված գումարը գերազանցում է մինչև մասնակցության դադարեցման պահը մատուցված ծառայությունների հաշվարկային արժեքը, համապատասխան տարբերությունը վերադարձվում է մասնակցին՝ կողմերի միջև համաձայնեցված եղանակով և ժամկետում։

Եթե արդեն մատուցված ծառայությունների հաշվարկային արժեքը գերազանցում է մասնակցի կողմից փաստացի վճարված գումարը, մասնակիցը պարտավորվում է վճարել առաջացած տարբերությունը կազմակերպչի կողմից համապատասխան ծանուցումն ստանալուց հետո՝ 48 ժամվա ընթացքում։

3.4. 5-րդ դասից հետո գումարի վերադարձման սահմանափակում

Ծրագրով նախատեսված 5-րդ դասի անցկացումից հետո մասնակցի նախաձեռնությամբ դասընթացին մասնակցությունը դադարեցնելու դեպքում մասնակցի կողմից արդեն վճարված գումարը վերադարձման ենթակա չէ։

Սույն պայմանը պայմանավորված է դասընթացի կառուցվածքով և մեթոդաբանությամբ, որի համաձայն առաջին 5 դասերի ընթացքում մասնակցին տրամադրվում է ծրագրի առանցքային և հիմնարար բովանդակությունը, ձևավորվում է հետագա ուսումնական և գործնական գործընթացների համար անհրաժեշտ բազան, ներկայացվում են հիմնական աշխատանքային մեխանիզմները և տրամադրվում են դասընթացի հետագա փուլերն ինքնուրույն ընկալելու և կիրառելու համար անհրաժեշտ հիմքերը։

Հետևաբար 5-րդ դասի անցկացումից հետո մասնակցի կողմից դասընթացից կամավոր հրաժարվելը չի հանդիսանում արդեն վճարված գումարի ամբողջական կամ մասնակի վերադարձի հիմք։

Այս սահմանափակումը կիրառվում է անկախ այն հանգամանքից՝ մասնակիցը փաստացի ներկա է գտնվել առաջին 5 ուղիղ եթերներին, դիտել է դրանց տեսաձայնագրությունները կամ օգտագործել է տրամադրված նյութերը, թե ոչ, պայմանով, որ կազմակերպիչը համապատասխան դասերը փաստացի անցկացրել և ծրագրով նախատեսված հասանելիությունը տրամադրել է մասնակցին։

3.5. Դադարեցման մասին ծանուցումը

Մասնակցության դադարեցման ցանկության դեպքում մասնակիցը պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել կազմակերպչին կազմակերպչի կողմից օգտագործվող պաշտոնական հաղորդակցման միջոցներից որևէ մեկով։

Վերահաշվարկի համար հիմք է ընդունվում մասնակցի կողմից դադարեցման վերաբերյալ գրավոր ծանուցումն ստանալու պահը։

Մինչև այդ պահը փաստացի անցկացված բոլոր ուղիղ եթերները ներառվում են մատուցված ծառայությունների հաշվարկում։

4. Դասընթացի մեթոդաբանությունը

Դասընթացն իրականացվում է PBL՝ նախագծային ուսուցման մեթոդաբանությամբ և ունի հիմնականում գործնական ուղղվածություն՝ մոտավորապես 10% տեսական և 90% գործնական բաղադրիչով։

Ծրագիրը կառուցված է հաջորդական և փոխկապակցված փուլերով։

Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում քննարկվում են տվյալ դասի ծրագրով նախատեսված թեմաները, իսկ ծրագրի մյուս բաղադրիչները ներկայացվում և ուսումնասիրվում են համապատասխան դասերի և փուլերի շրջանակում։

Դասընթացի առանձին թեմաների, գործիքների կամ գործընթացների՝ նախորդ դասերի ընթացքում չքննարկված լինելը չի նշանակում, որ դրանք դուրս են ծրագրից, եթե դրանց ուսումնասիրությունը նախատեսված է ծրագրի հետագա դասերում։

5. Ակնկալվող կրթական արդյունքը

Դասընթացի ամբողջական ծրագրին մասնակցելու, ուսումնական նյութերն ուսումնասիրելու և նախատեսված գործնական աշխատանքները կատարելու դեպքում մասնակիցը հնարավորություն է ստանում ծանոթանալու տվյալ ուղղության կազմակերպման հիմնական գործընթացներին, գործիքներին և կիրառման մեխանիզմներին և ձեռք բերելու ինքնուրույն աշխատանքի համար անհրաժեշտ գործնական գիտելիքներ։

Կազմակերպիչը պարտավորվում է ապահովել ծրագրով նախատեսված խորքային, կիրառելի և կառուցվածքային կրթական բովանդակության տրամադրումը՝ սկսնակ մակարդակից մինչև ինքնուրույն աշխատանքի համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների և գործիքների ներկայացում։

Սույն պարտավորությունը վերաբերում է կրթական ծառայության և ծրագրով նախատեսված բովանդակության տրամադրմանը և չի հանդիսանում մասնակցի կողմից որոշակի վաճառքի, եկամտի, շահույթի կամ այլ առևտրային արդյունքի ստացման երաշխիք։

6. Ուսումնական նյութերի օգտագործումը

Դասընթացի շրջանակում մասնակցին հասանելի դարձված տեսաձայնագրությունները, պրեզենտացիաները, մեթոդական նյութերը, ուղեցույցները, ֆայլերը, ձևանմուշները և այլ ուսումնական նյութերը նախատեսված են բացառապես գրանցված մասնակցի անձնական օգտագործման համար։

Առանց կազմակերպչի նախնական գրավոր համաձայնության արգելվում է ամբողջությամբ կամ մասնակիորեն՝

  • պատճենել կամ վերարտադրել ուսումնական նյութերը,
  • հրապարակել կամ տարածել դրանք,
  • փոխանցել երրորդ անձանց,
  • վաճառել կամ վերավաճառել դրանք,
  • տրամադրել դրանց հասանելիությունը այլ անձանց,
  • օգտագործել դրանք այլ դասընթացների, խորհրդատվական ծառայությունների կամ առևտրային ծրագրերի շրջանակում։
Մասնակցի կողմից սույն պահանջների խախտման դեպքում կազմակերպիչն իրավունք ունի ձեռնարկել իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար օրենքով թույլատրելի միջոցներ։

7. Գաղտնիության քաղաքականություն և անձնական տվյալներ

Գրանցման և ծառայությունների մատուցման ընթացքում կազմակերպիչը կարող է հավաքել և մշակել մասնակցի կողմից տրամադրված անձնական տվյալները, այդ թվում՝ անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, վճարումների վերաբերյալ տեղեկատվությունը և դասընթացին մասնակցության կազմակերպման համար անհրաժեշտ այլ տվյալներ։

Տվյալները կարող են մշակվել հետևյալ նպատակներով՝

  • մասնակցի գրանցման և նույնականացման,
  • վճարումների հաշվառման,
  • ուսումնական հարթակին և նյութերին հասանելիություն տրամադրելու,
  • դասերի, նյութերի և կազմակերպչական փոփոխությունների վերաբերյալ տեղեկացնելու,
  • մասնագիտական աջակցություն տրամադրելու,
  • կազմակերպչի պայմանագրային և օրենքով նախատեսված պարտավորությունները կատարելու նպատակով։
Մասնակցի անձնական տվյալները երրորդ անձանց չեն տրամադրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի փոխանցումն անհրաժեշտ է ծառայության տեխնիկական, վճարային կամ այլ սպասարկման կազմակերպման համար, նախատեսված կամ պահանջվում է կիրառելի օրենսդրությամբ կամ կատարվում է մասնակցի համաձայնությամբ։

Կազմակերպիչը ձեռնարկում է ողջամիտ տեխնիկական և կազմակերպչական միջոցներ՝ անձնական տվյալները չարտոնված հասանելիությունից, օգտագործումից, փոփոխությունից, կորստից կամ տարածումից պաշտպանելու նպատակով։

8. Պայմանների ընդունումը

Մասնակցի կողմից՝

  • դասընթացին գրանցվելը,
  • ամբողջական կամ մասնակի վճարում կատարելը,
  • դասընթացի որևէ ուղիղ եթերի միանալը,
  • ուսումնական հարթակ կամ նյութեր մուտք ստանալը
համարվում է սույն պայմաններին ծանոթանալու և դրանք ամբողջությամբ ընդունելու հաստատում։

Մասնակիցը հաստատում է, որ մինչև վճարումը և/կամ ծառայությունից օգտվելը հնարավորություն է ունեցել ծանոթանալու սույն պայմաններին և հասկացել է դրանցում սահմանված՝ ծառայությունների մատուցման, մասնակցության դադարեցման, վերահաշվարկի և գումարի վերադարձման կարգը։

Սույն պայմանների խմբագրված տարբերակն ուժի մեջ է 2026 թվականի սեպտեմբերի 13-ից։
ԿԱՊ
  • ՀԱՍՑԵ՝ ք․ Երևան, Ազատության պողոտա, 27 շենք, Երազ բիզնես կենտրոն 7-րդ հարկ, 705 սենյակ
  • ՀԵՌ․ ՀԱՄԱՐ՝ +374 15 777 111
  • ԷԼ․ ՀԱՍՑԵ՝ support@ssbacademy.am

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐ՝

երկ-ուրբաթ 9։30-18։30


չենք աշխատում տոն և հիշատակի օրերին, կամ ՀՀ կառավարության կողմից սահմանված հատուկ դեպքերում: