Կայքը օգտագործում է cookie ֆայլեր՝ կայքի օգտագործումը բարելավելու նպատակով:
ԼԱՎ
11 նորարար բիզնես մոդելներ, որոնք փոխեցին շուկան
Ժամանակը չվերականգնվող և շատ թանկ ռեսուրս է ցանկացած մարդու, հատկապես բիզնեսմենի համար:

Այս հոդվածը օգտակար է բիզնեսմենների, մարքեթոլոգների և բոլոր նրանց համար, ովքեր անընդհատ նոր գաղափարներ են փնտրում։

Նորարար բիզնես մոդելի արդիականությունը

Հաջողության շատ պատմություններ սկսվել են նախ և առաջ նորարարական բիզնես մոդելից, այլ ոչ թե հիանալի պրոդուկտից.

Amazon - դարձել է աշխարհի ամենամեծ առցանց խանութը՝ առանց գեթ մեկ օֆֆլայն խանութի
Apple – երաժշտություն ներբեռնելու ամենամեծ հարթակն է, բայց և այդպես չունի ձայնագրման ստուդիա, չի վաճառում ձայնասկավառակներ:
Skype - աշխարհում հեռահաղորդակցման ամենամեծ մատակարարն է՝ չնայած, որ չունի իր սեփական ցանցային ենթակառուցվածքը։
Netflix - նոր շունչ է հաղորդել տեսանյութերի վարձույթին, բայց և այդպես չունի օֆֆլայն խանութ։
Starbucks - աշխարհում սուրճի խոշորագույն ցանցն է, որը պրեմիում գներով սովորական սուրճ է վաճառում։

Իհարկե, որակյալ պրոդուկտն ու ծառայությունը մեծ դեր են խաղում, բայց դրանք որոշիչ չեն ընկերության հետագա հաջողության կամ ձախողման հարցում: Մենք թևակոխել ենք այնպիսի շրջան, երբ ընկերության ճակատագիրը կախված է տեխնոլոգիայի առավել արդյունավետ գործարկումից, ինչպես նաև միջակ մրցակիցներից տարբերվելու, համապատասխան նորարարական մոդելը կիրառելու կարողությունից:

Ներկայացնում ենք նորարարական բիզնես մոդելների տեսակները, որոնք շուկայում արդեն հաստատել են իրենց մեծ ազդեցությունը։

  • Freemium
  • Long Tail
  • Lock-in
  • Crowdfunding
  • P2P (Peer-to-Peer)
  • Վարձավճար
  • Աճուրդ
  • Համօգտագործվող սեփականություն
  • Բաժանորդագրություն
  • Ինքնասպասարկում
  • Համագործակցություն
  • Aikido

Նորարար բիզնեսի մոդելավորման հիմնական սկզբունքները.

Մոռացե՛ք հին միջոցները
Դադարե՛ք նայել մրցակիցներին
Մարտահրավերնե՛ր նետեք արդյունաբերության գերիշխող նորմերին
Հնարավորինս շատ գաղափարնե՛ր ստեղծեք
Ինքներդ Ձեզ թո՛ւյլ տվեք սխալվել

Ցանկացած բիզնես մոդելի նորամուծության նպատակը արդյունաբերության գերիշխող կարծրատիպերը քանդելն է և փոխարենը այնպիսի բիզնես մոդել ստեղծելն է, որտեղ հաճախորդը էլ ավելի մեծ արժեք կստանա, ընկերությունը կգրանցի մրցակցային առավելություն և կունենա ավելի շատ եկամուտ:

1. Freemium (Սկսել «անվճար»)

Անունն արդեն հուշում է, որ բիզնես մոդելը բաղկացած է երկու մասից՝ անվճար և պրեմիում: Ապրանքի հիմնական մասը տրամադրվում է անվճար, իսկ ավելի արժեքավոր տարբերակը ձեռք բերելն արդեն վճարովի է: Այստեղ առանցքայինը անվճար տարբերակից վճարովի տարբերակի անցնելու ճանապարհն է:
Օրինակ, Spotify երաժշտական հավելվածը: Այն անվճար օգտագործող սպառողները ստիպված են անընդհատ լսել գովազդային հոլովակներ, մինչդեռ՝ պրեմիում բաժանորդագրությունը ապահովում է սիրված երաժշտությունն առանց գովազդային ընդմիջումների։
Մտածեք` հնարավո՞ր է Ձեր պրոդուկտներից ինչ-որ բան անվճար տալ, բայց, որն օգտակար կլինի հաճախորդի համար։ Անվճար պրոդուկտը տրամադրելուց հետո, առաջարկե՛ք մեկ այլ օգտակար և արժեքավոր պրոդուկտ, սակայն արդեն վճարովի տարբերակով։

Այս մոդելով առաջնորդվող ընկերությունների ցանկ
  • Hotmail (1996)
  • SurveyMonkey (1998)
  • LinkedIn (2003)
  • Skype (2003)
  • Spotify (2006)
  • Dropbox (2007)

2. Long Tail

Այս բիզնես մոդելի հիմնական սկզբունքն է՝ վաճառել մաս-մաս: Ընկերությունները, որոնք օգտագործում են այս բիզնես մոդելը, կարող են իրենց շահույթի մինչև 60%-ը ապահովել ցածր պահանջարկ ունեցող ապրանքների վաճառքից: Շահույթի մեծ մասը ստացվում է ոչ թե բեսթսելլեր պրոդուկտներից, այլ ոչ մեծ պահանջարկ ունեցող կամ եզակի պրոդուկտներից:

Amazon-ը հիանալիորեն կիրառում է «Long tail» բիզնես մոդելը: Amazon-ի շահույթի 40%-ը գալիս է այն գրքերի վաճառքից, որոնք հնարավոր չէ գտնել օֆֆլայն գրախանութներում: Եզակի պրոդուկտների շարքը Amazon-ի համար եկամտի արժեքավոր աղբյուր է։

Այս մոդելով առաջնորդվող ընկերությունների ցանկ
  • Amazon Store (1995)
  • eBay (1995)
  • Netflix (1999)
  • Apple iPod / iTunes (2003)
  • YouTube (2005)
  • LEGO (2005)
  • Lulu.com (2006)


3. Lock-In

Բիզնեսի այս մոդելն առաջին անգամ օգտագործվել է հայտնի John Rockefeller Standard Oil- ի կողմից: Բայց ավելի լայն ժողովրդականություն է ձեռք բերել Gillette ընկերության միջոցով։

Բիզնես մոդելի կենտրոնական գաղափարն է հաճախորդների վստահությունը շահել` նվազեցնելով հիմնական պրոդուկտի գնման խոչընդոտները։

Հիմնական պրոդուկտը շուկայականից առաջարկվում է ցածր գնով, իսկ լրացուցիչ իրերը վաճառվում են բարձր գնով՝ ապահովելով եկամտի զգալի մասը: Հիմնական պրոդուկտի գնիջեցումը նվազեցնում է խոչընդոտները, որոնք խանգարում են հաճախորդներին գնում կատարել:

Այս բիզնես մոդելը ակտիվորեն օգտագործում է Apple-ը․ ներբեռնվող երգերը վաճառում է մատչելի, բայց նվագարկիչ սարքերը՝ շուկայականից բարձր գնով։

Բիզնես մոդելի այս օրինակը հայտնի է B2C ոլորտում, բայց այժմ լայնորեն կիրառվում է կարելի է գտնել B2B-ում, հատկապես մեքենայի սպասարկման վաճառքի ծառայություններում

Այսինքն՝ նախքան հիմնական պրոդուկտ առաջարկելը, կազմե՛ք հարակից պրոդուկտների վաճառքի սխեման։

Այս մոդելով առաջնորդվող ընկերությունների ցանկ
  • Standart Oil (1860)
  • Gillette (1904)
  • Lego (1949)
  • Microsoft (1975)
  • Hewlett-Packard (1984)
  • Nestlé Nespresso (1986)
  • Nestlé BabyNes (2012)
  • Nestlé Special.T (2010)


4. Crowdfunding

Այս բիզնես մոդելը բնութագրվում է մեծ թվով անհատների կողմից ծրագրի ֆինանսավորմամբ և ունի մի քանի նպատակ.

1) Գումար հայթայթել գաղափարի իրականացման համար
2) Ստուգել պահանջարկը և իրականացնել վաճառքներ
3) Սահմանափակել պրոֆեսիոնալ ներդրողների ազդեցությունը:

Ի տարբերություն ֆինանսիստների և բանկիրների՝ քրաուդֆանդերները ավելի քիչ են հետաքրքրված են ներդրումների եկամտաբերությամբ: Նրանց ավելի շատ գրավում է ծրագրի իրականացման հարցում օժանդակությունը, այսինքն. նրանց գրավում է գաղափարը:

Բարեգործական նախագծերի ֆինանսավորումը շատ տարածված է մշակույթի ոլորտում՝ գրքեր, ֆիլմեր, երաժշտություն, խաղեր, համերգներ, միջոցառումներ և այլն:
Քրաուդֆինանսավորման հայտնի հարթակներ են՝ Kickstarter-ը, Indiegogo-ը, Boomstarter-ը:

Օգտագործե՛ք այս մոդելը, երբ ուզում եք փորձարկել որևէ գաղափար՝ տեսնելու համար, արդյո՞ք մարդիկ պատրաստ են ներդրումներ կատարելու: Առաջին վաճառքից բացի, Դուք կկարողանաք ստանալ պրոդուկտի վերաբերյալ կարծիքներ և անտոկոս ֆինանսավորում՝ Ձեր գաղափարի համար:

Այս մոդելով առաջնորդվող ընկերությունների ցանկ
  • Marillion (1997)
  • Cassava Films (1998)
  • Diaspora (2010)
  • Brainpool (2011)
  • Pebble Technology (2012)


5. Վարձավճար

Ապրանքը գնելու փոխարեն հաճախորդը վարձակալում է այն: Այս դեպքում նրան շատ ավելի քիչ գումար է պետք: Ընկերությունն օգտվում է յուրաքանչյուր պրոդուկտի ավելի շատ եկամտից, քանի որ հաշվարկվում է օգտագործման ողջ ժամանակահատվածի համար: Երկու կողմերն էլ օգտվում են ապրանքի արդյունավետ օգտագործումից՝ հաշվի առնելով միջոցների սառեցման դադարեցված ժամանակը:

Գնման փոխարեն վարձակալելը հին բիզնես մոդել է: Օրինակ՝ միջնադարում ազնվական մարդիկ իրենց հողը վարձակալության էին տալիս ֆերմերներին՝ բերքի մի բաժնի դիմաց (տասանորդ): Այսօր վարձավճարը առավել հաճախ օգտագործվում է անշարժ գույքի ոլորտում մեջ: Գերմանախոս երկրներում բնակարանների կեսից ավելին վարձակալված է։
Բիզնես մոդելը կարող է կիրառվել ցանկացած ոլորտում։

Այս մոդելով առաջնորդվող ընկերությունների ցանկ
  • Saunders System (1916)
  • Xerox (1959)
  • Block-buster (1985)
  • Rent a bike (1987)
  • Mobility Carshar-ing (1997)
  • MachineryLink (2000)
  • CWS-boco (2001)
  • Luxusbabe (2006)
  • Flexpetz (2007)
  • Car2Go (2008)


6. Աճուրդ

Աճուրդը հիմնված է մասնակիցների կողմից առաջարկվող գների վրա. այլ կերպ ասած՝ պրոդուկտի արժեքը որոշվում է ոչ թե մեկ վաճառողի կողմից, այլ գնորդներն իրենք են ակտիվորեն ազդում ապրանքի կամ ծառայության վերջնական գնի վրա: Գնի որոշումը սկսվում է նրանից, որ հավանական գնորդը որոշակի գին է առաջարկում՝ ելնելով իր գնողունակությունից: Աճուրդի ավարտին իրը կամ ծառայությունը ձեռք է բերում այն գնորդը, ով ամենաբարձր գինն է առաջարկել: Հաճախորդը օգտվում է ապրանքի արժեքի վրա ազդելու հնարավորությունից։

Աճուրդները սկսվել են հին ժամանակներից: Ք.ա. մոտ 500 տարի առաջ Հին Բաբելոնում աճուրդներում կանանց վաճառում էին ապագա ամուսիններին:
Համացանցի ի հայտ գալով՝ «Աճուրդ» բիզնես մոդելի զարգացման նոր դարաշրջան թևակոխեց։ Ֆիզիկական ներկայության անհրաժեշտությունն այլևս չկա: Այս ոլորտում առաջատարներից մեկը eBay աճուրդի կայքն է, որտեղ մարդիկ և ընկերություններ ամբողջ աշխարհից վաճառում են ապրանքների և ծառայությունների բազմազան տեսականի։

Այս մոդելի գրավչությունն ու ներուժը դրա ճկունության և գործնական կիրառության լայն շրջանակի մեջ է: Կարող եք կա՛մ առաջարկել Ձեր սեփական արտադրանքը, կա՛մ շուկա ստեղծել վաճառողների և գնորդների համար։

Այս մոդելով առաջնորդվող ընկերությունների ցանկ
  • eBay (1995)
  • Winebid (1996)
  • Priceline (1997)
  • Google (1998)
  • Elance (2006)
  • Zopa (2005)
  • MyHammer (2005)


7. Համօգտագործվող սեփականություն

Այս բիզնես մոդելի օգտագործման դեպքում հաճախորդները ձեռք չեն բերում պրոդուկտն ամբողջությամբ, այլ միայն դրա մասնաբաժինը: Հետևաբար, նրանք միայն վճարում են ամբողջ գնի մի մասը:
Համօգտագործվող սեփականության մոդելը սկիզբ է առել կոմունիստական գաղափարախոսության և կոլեկտիվ կառավարման շրջանում: NetJets պիոներ ընկերությունը առաջիններից էր, ով տեղափոխեց այս բիզնեսի մոդելը մասնավոր հատված․ առաջարկեց ինքնաթիռների մասնաբաժին։ Հաճախորդները կարող են ձեռք բերել օդանավերի սեփականության բաժնեմաս` իրավունք ունենալով թռիչքի որոշակի քանակի ժամ:
Համօգտագործվող սեփականությունը հարմար է այն բոլոր դեպքերում երբ, մարդիկ պատրաստ են կիսել ակտիվները: Այս մոդելը լայնորեն կիրառվում է օդային ճանապարհորդությունների և անշարժ գույքի ոլորտում։

Այս մոդելով առաջնորդվող ընկերությունների ցանկ
  • Hapimag (1963)
  • Netjets (1964)
  • Mobility Carsharing (1997)
  • écurie25 (2005)
  • HomeBuy (2009)


8. Բաժանորդագրություն

Բաժանորդագրության բիզնես մոդելը հաճախորդներին թույլ է տալիս կանոնավոր կերպով ստանալ ապրանքներ և ծառայություններ: Ընկերությունը հաճախորդի հետ պայմանագիր է կնքում, որը սահմանում է ծառայությունների մատուցման հաճախականությունը և տևողությունը: Ծառայությունների համար հաճախորդները վճարում են կամ նախապես, կամ կանոնավոր պարբերականությամբ՝ սովորաբար ամսական կամ տարեկան: Այս մոդելը բարձր է գնահատվում հաճախորդների կողմից, քանի որ այն թույլ է տալիս հաճախորդին չանհանգստանալ առանձին ապրանքների կամ ծառայությունների գնման գործընթացի մասին, արդյունքում խնայում են ժամանակ և գումար:

Այս մոդելով առաջնորդվող ընկերությունների ցանկ
  • Blacksocks (1999)
  • Netflix (1999)
  • Salesforce (1999)
  • Jamba (2004)
  • Spotify (2006)
  • Next Issue Media (2011)
  • Dollar shave club (2012)


9. Ինքնասպասարկում

Այս մեթոդի օգտագործման դասական օրինակներն են սեփական նախագծերը պլանավորելը կամ ապրանքների կամ ծառայությունների դիմաց ինքնուրույն վճարումներ կատարելը: Ինքնասպասարկման բիզնեսը հսկայական ներուժ ունի ծախսերի խնայողության տեսանկյունից, քանի որ հաճախորդի ներգրավումը հաճախ կարող է հանգեցնել աշխատակազմի հաստիքների զգալի կրճատման:

Ինքնասպասարկման բիզնեսի մոդելը ծագել է ԱՄՆ-ում 20-րդ դարի սկզբին, երբ հայտնվեցին ինքնասպասարկման խանութներ: Կարծիք կա, որ «Ինքնասպասարկման ծառայություն» մոդելը ի հայտ է եկել այն ժամանակ, երբ դժգոհ գնորդները կորցրել են իրենց համբերությունը և իրենք են սկսել վերցնել իրերը խանութի դարակներից:

Ինքնասպասարկման մոդելը հիանալի է այն հաճախորդների համար, ովքեր նայում են արժեքին, պատրաստ են մասնակից լինել աշխատանքային պրոցեսին։ Սա ենթադրում է համատեղ աշխատանք հաճախորդի հետ, օրինակ՝ հագուստի դիզայները կարող է սկետչինգը անել հաճախորդի գաղափարով։

Այս մոդելով առաջնորդվող ընկերությունների ցանկ
  • McDonald's (1948)
  • IKEA (1956)
  • Accor (1985)
  • Mobility Carsharing (1997)
  • BackWerk (2001)
  • Car2Go (2008)


10. Համագործակցություն

Այս բիզնես մոդելն օգտագործող ընկերությունը նպաստում է երկու փոխլրացնող խմբերի փոխշահավետ համագործակցությանը՝ հանդես գալով որպես միջնորդ կամ հարթակ: Օրինակ, վեբ կայքերը հավաքագրում են աշխատանքի հայտարարությունները, իսկ որոնողական համակարգերը ցուցադրում են կայքը աշխատանք փնտրողներին։ Այս մոդելն իր արդյունավետությամբ ունի անուղղակի ցանցային էֆեկտ: Այս ձևաչափն է գործում բանկային ոլորտում։ Բանկը տրամադրում է վարկ՝ սպասարկման վճարների դիմաց։ Այժմ այս մոդելը շատ ակտուալ է սոց ցանցերում․ օրինակ, Facebook-ն իր ցանցում տալիս է գովազդելու հնարավորություն։

Այս մոդելով առաջնորդվող ընկերությունների ցանկ
  • Diners Club (1950)
  • JCDecaux (1964)
  • Sat.1 (1984)
  • Amazon Store (1995)
  • eBay (1995)
  • Metro newspaper (1995)
  • Priceline (1997)
  • Google (1998)
  • Facebook (2004)
  • MyHammer (2005)
  • Elance (2006)
  • Zattoo (2007)
  • Groupon (2008)

11. Aikido (ալիքին հակառակ)

Բիզնես մոդելը ներկայացնում է պրոդուկտ կամ ծառայություն, որն էապես տարբերվում է շուկայական ստանդարտներից: Մրցակից ընկերության նկատմամբ այս բիզնես մոդելն առաջարկում է գրավել այնպիսի դիրք, որով մրցակցի հետ ուղիղ առճակատման անհրաժեշտություն չի լինի։

Այս բիզնես մոդելի հաջող օրինակ է Cirque du Soleil-ը: Ընկերությունը իսկական մշակութային ֆենոմեն է, որն ըստ էության կրկես է, բայց տարբերվում է ավանդական կրկեսներից մի քանի կարևոր կետով: Cirque du Soleil-ը կանխամտածված կերպով հրաժարվել է կենդանիների և հայտնի մարդկանց թանկարժեք ներկայացումներից, որոնք սովորաբար կազմում են կրկեսային ցանկացած սովորական ծրագրի հիմքը: Փոխարենը՝ նա համատեղում է օպերայի, բալետի, թատրոնի և փողոցային ներկայացման տարրերը կրկեսային դասական արվեստի հետ՝ ստեղծելով զվարճանքի բոլորովին նոր տեսակ: Cirque du Soleil-ի յուրօրինակ ոճը խնայում է ծախսերը` ներգրավելով նոր և բազմազան հանդիսատեսի՝ ներառյալ մեծահասակներ և կորպորատիվ հաճախորդներ:

Այկիդո մոդելը շատ գրավիչ է, բայց այն կիրառելու համար մեծ քաջություն է պետք: Այս մոդելը լավ ձուլվում է ցանկացած ոլորտում:

Այս մոդելով առաջնորդվող ընկերությունների ցանկ
  • Six Flags (1961)
  • The Body Shop (1976)
  • Swatch (1983)
  • Cirque du Soleil (1984)
  • Nintendo (2006)

Օգտագործե՛ք այս օրինակները՝ զուգահեռ տանելով Ձեր ներկա բիզնես մոդելի հետ, միգուցե կարողանաք գտնել նոր գաղափար, որը շահութաբեր կլինի և կօգնի առանձնանալ շուկայում։
ԿԱՊ
  • ՀԱՍՑԵ՝ ք․ Երևան, Մեսրոպ Մաշտոց պողոտա, 37 շենք
  • ՀԵՌ․ ՀԱՄԱՐ՝ +374 15 777 111
  • ԷԼ․ ՀԱՍՑԵ՝ support@ssbacademy.am