Ամեն անգամ միջազգային որևէ խոշոր ընկերության անուն լսելիս ավտոմատ սկսում ենք պատկերացնել տվյալ ընկերության լոգոն, գովազդային հոլովակներն ու պաստառները։ Դա հենց բրենդինգն է՝ հասարակության մեջ ընկերության մասին ձևավորված կարծիքը:
Բրենդինգը դա ընկերության ինքնությունն է:
Ուժեղ բրենդը կառուցվում է մարքեթոլոգների ջանքերով` հիմնված բիզնեսի պատմության և հաճախորդների խնդիրները լուծելու ունակության վրա:
Անձնական բրենդը ավելի շատ պատմություն է անհատ ձեռներեցների, մասնագետների և փոքր բիզնեսի մասին, քան շուկայի հսկաների մասին: Հնարավոր է՝ հիմա Ձեզ անգամ հարևան քաղաքում կամ տարածքում չեն ճանաչում, բայց եթե ունենաք ուժեղ անձնական բրենդ, Ձեզ կհիշեն, Ձեզ խորհուրդ կտան ընտանիքի անդամներին և ընկերներին, կվերադառնան գնումներ կատարելու, Ձեր մասին հրապարակումներ կկատարեն իրենց սոցիալական ցանցերում։
Անձնական բրենդը ոչ միայն հայտնի անուն է, հագուստի ոճ կամ սոցցանցերում հետևորդների X քանակ: Առաջին հերթին դա այն զգացմունքներն ու հույզերն են, որոնք Դուք առաջացնում եք մարդկանց մեջ:
Անհատական բրենդինգի ամենահայտնի սահմանումը տվել է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը․
«Անձնական բրենդն այն է, ինչ մարդիկ խոսում են քո մասին, երբ դու սենյակում չես»:Լավ նորությունն այն է, որ Դուք կարող եք ազդել այդ խոսակցությունների վրա, եթե հստակ գիտեք, թե ինչ եք Ձեզնից ներկայացնում և ինչպես կարող եք դա օգտագործել:
Ինչի՞ վրա է հիմնված բրենդինգըՅուրաքանչյուր անձնական բրենդ հիմնված երեք կետի վրա`
պրոֆեսիոնալիզմ, ժողովրդականություն և հեղինակություն:Առաջինը գալիս է փորձով և կախված է միայն Ձեր զարգացման մեջ Ձեր անձնական ներդրումից: Բայց ժողովրդականությունն ու հեղինակությունը արտաքին ռեսուրսներ են, որոնք կարելի է ձեռք բերել, եթե մշակեք բարձրորակ ռազմավարություն անձնական բրենդի խթանման համար և հետևեք դրան:
Անհատական բրենդը հենց այնպես չի հայտնվում․ այն ներդրումների կարիք ունի՝ շրջապատող մարդկանց Ձեր գիտելիքներով, գաղափարներով և ոգեշնչումներով կիսելու ցանկության տեսքով: Կարող եք մեկ ոլորտ ընտրել և մասնագիտանալ այնտեղ։
Հանրաճանաչությունը գալիս է այն ժամանակ, երբ Դուք արդեն ինչ-որ բանի հասել եք, և Ձեր անունը կապվում է Ձեր գործունեության հետ: Այդ դեպքում մարդը կարիք չունի Ձեզ անձամբ ճանաչելու, որպեսզի ինչ-որ մեկին առաջարկի Ձեր ծառայությունները:
Հեղինակությունը դժվար է ձեռք բերել, բայց և հեշտ է կորցնել: Չի կարելի մեկ գիշերվա ընթացքում ստիպել մարդկանց մոռանալ Ձեր բաց թողումներն ու կոպիտ սխալները: Եթե մտադիր չեք ցնցել հասարակությանը, ապա հեղինակությունն առաջին բանն է, որի մասին պետք է հոգ տանել:
Անձնական բրենդինգի առավելություններն ու թերություններըԱնձնական բրենդը հաճախորդներին գրավելու և պահելու շատ պարզ միջոց է թվում, բայց ինչպես ցանկացած մարքեթինգային գործիք, այն ունի իր առավելություններն ու թերությունները:
Առավելությունները․ - Բարձրացնում է մրցունակությունը:
- Բարձրացնում է տեղեկացվածությունը:
- Թույլ է տալիս բարձրացնել Ձեր հավատարիմ հաճախորդների բազան:
- Ապահովում է անվճար գովազդ գոհ հաճախորդների միջոցով:
- Օգնում է տեսնել զարգացման ամենահաջող վեկտորը:
Թերությունները․ - Այն Ձեզ տանում է դեպի մեդիա տարածք, որտեղ կարող եք բախվել քննադատության և բացասական հսկայական ալիքի:
- Չպահանջված պրոդուկտի կամ ծառայության շուրջ կառուցված բրենդը վատնում է շատ ռեսուրսներ:
- Անձնական բրենդ կառուցելու համար հարկավոր է հասկանալ մարքեթինգից և ստեղծել գրավիչ կոնտենտ: Ոչ բոլորը ունեն այդ փորձն ու գիտելիքը։
Ինչպե՞ս ստեղծել անձնական բրենդԱնձնական բրենդինգը պարզ բան է թվում։ Բայց երբ սկսեք գործի անցնել, կտեսնեք, որ այն բաղկացած է շատ տարբեր ոլորտներից, որոնք պահանջում են տարբեր մոտեցումներ և տարբեր հմտություններ: