Միջոցառման համար վճարումը կատարվում է առցանց։ Վճարում կատարելու համար այս կայքի ՓԱԹԵԹՆԵՐ հատվածից ընտրե՛ք Ձեր համար ցանկալի փաթեթը, ՍԵՂՄԵ՛Ք ԹՈՂՆԵԼ ՀԱՅՏ կոճակին, լրացրե՛ք Ձեր տվյալները և հաստատե՛ք։ Հաստատելուց հետո Ձեր կողմից լրացված էլ․ հասցեին և հեռախոսահամարին կստանաք նամակ (ստուգե՛ք նաև սպամերի և պրոմոակցիաների բաժինները), որտեղ կգտնեք թե՛ միջոցառման մանրամասները և թե՛ վճարման տվյալները։
Ձեզ է ուղարկվելու վճարման 3 տարբերակ՝ առցանց վճարման հղում, ընկերության քարտային տվյալներ և ընկերության հաշվեհամար, այս 3 տարբերակից յուրաքանչյուրով դուք կարող եք կատարել վճարումը։ Վճարումը կատարելուց հետո մեզ պետք է ուղարկեք վճարման անդորրագիրը, Ձեր անունը և ազգանունը, Ձեր հեռ․ համարը և Ձեր էլ․ հասցեն, որից հետո Ձեր գրանցումը կհաստատվի։
Վճարման անդորագիրը, Ձեր անունը և ազգանունը, Ձեր հեռ․ համարը և էլ․ հասցեն անհրաժեշտ է ուղարկել կամ մեր WHATSAPP-ին՝ +37495116211 հեռ․ համարով, կամ մեր էլ․ հասցեին՝ payment@ssbacademy.am: