հարգելի ուսանող,
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԱՅՍ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ԿԱՐԴԱԼ ՄԻՆՉԵւ ՎԵՐՋ, ՈՒՇԱԴԻՐ Եւ ՄԱՆՐԱՄԱՍՆ:

ԿԱՅՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԵ՛Ք ՄԻԱՅՆ ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵՐԲ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ԵՔ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
1.Նախ ցանկանում ենք տեղեկացնել, որ SSB Academy-ի և Ձեր հարաբերությունները կարգավորվում են բացառապես SSB Academy-ի ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ հիման վրա, որին դուք ավտոմատ եղանակով համաձայնվում եք երբ թողնում եք հայտ կամ կատարում եք ցանկացած վճարում, ակադեմիայի առցանց հարթակում գրանցվելու ժամանակ, դուք ևս մեկ անգամ Ձեր համաձայնությունն եք տալիս դրան:

Տվյալ փաստաթուղթը կարող եք տեսնել և կարդալ այստեղ՝
https://ssbacademy.am/terms-of-service-and-privacy-policy

2.Կարևորում ենք նշել, որ SSB Academy-ին մշտապես ձգտում է անել նույնիսկ անհնարինը Ձեզ հնարավորինս արդյունավետ և անխափան ծառայություն մատուցելու համար, որը փաստում է այն հանգամանքը, որ SSB Academy-ին Հայաստանում առաջատար առցանց ակադեմիան է, որին արդեն վստահում են 5000-ից ավել ուսանողներ ՀՀ-ից և Հայկական սփյուռքից:

3.Ակադեմիաի դասընթացները հնարավորինս պրակտիկ են և համապատասխանում են բիզնեսի և աշխատաշուկայի պահանջներին:

4․Անկախ այս կամ այն գործընթացի կազմակերպման պայմանագրային ժամկետներից, մենք մշտապես ձգտում ենք այդ գործընթացները կազմակերպել հնարավորինս արագ:
ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՅՔՈՒՄ
Եթե դուք դեռ գրանցված չեք SSB Academy-ի առցանց հարթակում, ապա գրանցվե՛ք ըստ ներքոնշյալ կետերի:

1․ Անհրաժեշտ է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակին (ինչպես պատկերված է նկարի մեջ):
Խնդրում ենք մնացած կետերը կարդալ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ, և դրանից հետո գրանցվել կայքում՝ սեղմելով այս կոճակին:
2․ Լրացրե՛ք բոլոր տվյալները ճշգրիտ, իսկ հեռախոսահամարը լրացրեք 374xxxxxxxx (օրինակ 37495116211) ֆորմատով (374-ի փոխարեն կարող եք կիրառել Ձեր երկրի կոդը), Ձեր էլ հասցեն գրելուց եղե՛ք շատ ուշադիր, քանի-որ այն լինելու է Ձեր լոգինը, հնարավորության դեպքում խնդրում ենք օգտագործե՛ք այն հեռ համարը և էլ․ հասցեն, որով գրանցվել եք դասընթացին:

3․ Ծննդյան մասին տեղեկատվությունը լրացրե՛ք ամիս, օր, տարի սկզբունքով

4․ Ձեր գաղտնաբառը գրի առեք ինչ-որ տեղ, որպեսզի մշտապես հիշե՛ք այն

5․ Նշե՛ք, որ համաձայն եք կանոններին, դա ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է:

6․ Բոլոր տվյալները լրացնելուց հետո սեղմե՛ք Գրանցվել

7․ Մեր կողմից Ձեր նշված էլ․ հասցեին կուղարկվի նամակ, խնդրում ենք ստուգել նաև սպամերի և պրոմոակցիաների բաժինները, այդ նամակում նշված է կոդ, որը անհրաժեշտ է լրացնել գրանցումից հետո բացված պատուհանում և սեղմել շարունակել կոճակին հաստատելով այն:

8․ Այնուհետև անհրաժեշտ է սեղմել ցուցադրվող մուտք գործել կոճակին, լրացնել Ձեր կողմից սահմանված էլ․ հասցեն և ծածկագիրը և մուտք գործել:

9․ Մուտք գործելուց հետո դեռ չեք տեսնի դասընթացը, քանի-որ Ձեր գրանցումը պետք է հաստատեն մոդերատորները, որը կատարվում է 48 ժամերի ընթացքում: Խնդրում ենք այժմ նայել էկրանանկարները և շարունակել կարդալ ներքոնշյալ տեքստը:
ՄՈԴԵՐԱՑԻԱՆ ԱՆՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԿՏԵՍՆԵՔ ԱՅՍ ՊԱՏԿԵՐԸ

ՍՏՈՐԵւ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ԿԱՅՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԷՋՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  1. Սեղմե՛ք ՍԿՍԵԼ կոճակին և կհայտնվեք առաջին դասընթացի էջում
  2. Կայքի դասընթացի էջը կրում է տեսադասը և 7 հիմնական բաժին (նավիգացիա), որը տեղակայված է տեսադասի ներքևի հատվածում՝
ա) ՆԿԱՐԱԳԻՐ - այստեղ կգտնեք տվյալ դասի նկարագիրը, տեղեկատվություն այն մասին, թե ի՞նչ է ներկայացվել տվյալ դասին և ինչ է անհրաժեշտ անել տվյալ դասի համար:
բ) Q&A - այստեղ կարող եք ունենալ հարց ու պատասխան դասընթացավարի և դասընթացի այլ մասնակիցների հետ
գ) ՊՐԵԶԵՆՏԱՑԻԱ - այստեղ կգտնեք տվյալ դասընթացի համապատասխան պրեզենտացիան
դ) ՁԵւԱՆՄՈՒՇՆԵՐ - այստեղ կտեղադրվեն տվյալ դասին համապատասխան ձևանմուշներ, ուղեցույցներ, չեքլիստեր և այլ նմանատիպ նյութեր, որոշ դասեր ունեն նման նյութեր, իսկ որոշները չունեն:
ե) ՆՅՈՒԹԵՐ - այստեղ տեղադրվում են այլ նյութեր, որոշ դեպքերում ուղեցույցներ, եթե այդպիսիք առկա են:
զ) ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ - այստեղ տեղադրվում են պրակտիկ տնային հանձնարարությունները, տվյալ տնային աշխատանքի համար անհրաժեշտ տեսադասերը, նյութերը և ձևանմուշները և տնային աշխատանքը հանձնելու ֆունկցիոնալ հնարավորությունը: Ոչ բոլոր դասերը կարող են ունենալ տնային աշխատանք:
է) ՔՈՒԻԶ - Յուրաքանչյուր դասից հետո դուք պարտավոր եք անցնել 3-20 հարցից բաղկացած քուիզ, որը իրենից ներկայացնում է փոքրիկ քննություն, այստեղ կտեղադրվեն տվյալ և/կամ նախորդ դասերից հարցեր, դուք պետք է ճիշտ պատասխանեք հարցերի առնվազն 70%-ին, QUIZ-ի անցողիկ շեմը չանցնելու դեպքում այն կարող եք 1 անգամ վերահանձնել: QUIZ-ը անցնելուց հետո Ձեզ ցուցադրվում է ինչպես ճիշտ այնպես էլ սխալ պատասխանները, դուք պարտավոր եք սխալ պատասխանների դեպքում վերանայել տեսադասը կամ այլ համապատասխան նյութերը, կամ քննարկել այն մեր աջակցման կենտրոնի հետ: Եթե դուք չանցնեք QUIZ—ը կամ չստանաք անցողիկ միավոր հաջորդ տեսադասը և կից նյութերը (խոսքը ուղիղ եթերների մասին ՉԷ) Ձեզ մոտ չեն բացվի: QUIZ-ը հաջող անցնելուց հետո, թարմացրեք էջը և կբացվի հաջորդ դասը:

ԵԹԵ ԱՌԿԱ Է ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ Եւ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ԱՅՆ ՀԱՆՁՆԵԼ ԿԱՅՔԻ ՄԻՋՈՑՈՎ, ԱՊԱ ԿԱՏԱՐԵ՛Ք ՆԵՐՔԵւի ՆԿԱՐՆԵՐՈՒՄ ՊԱՏԿԵՐՎԱԾ ՔԱՅԼԵՐԸ, ՈՐՈՇ ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ԷԼ․ ՀԱՍՑԵ, ՈՐԻՆ ԷԼ ԿՈՒՂԱՐԿԵՔ ԿԱՏԱՐՎԱԾ ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ:

ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ՝
+374 15 777 111
+374 95 11 62 11
(Viber, Whatsapp, Telegram)


ԿԱՊ
  • ՀԱՍՑԵ՝ ք․ Երևան, Ազատության պողոտա, 27 շենք, Երազ բիզնես կենտրոն 8-րդ հարկ, 803 սենյակ
  • ՀԵՌ․ ՀԱՄԱՐ՝ +374 15 777 111
  • +374 95 11 62 11 (Whatsapp, Viber, Telegram)
  • ԷԼ․ ՀԱՍՑԵ՝ support@ssbacademy.am

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐ՝

խորհրդատվական բաժին՝ երկ-ուրբաթ 9։30-18։30, շբթ․՝ 10:30-14:30
սպասարկման բաժին՝ երկ-ուրբաթ 10։00-17։30, շբթ․՝ 10:30-14:30

չենք աշխատում տոն և հիշատակի օրերին, կամ ՀՀ կառավարության կողմից սահմանված հատուկ դեպքերում: