SSB Academy-ին փնտրում է օպերացիոն ասիստենտ, ով ուղիղ աշխատելով ընկերության հիմնադիր կազմի հետ կկազմակերպի ընկերության կառավարման որոշակի գործընթացներ։
Օպերացիոն ասիստենտի հիմնական պարտականությունները ներառում են ընկերության առօրյա աշխատանքների կազմակերպումը և վերահսկումը, ուսանողների սպասարկումը, դասընթացների պլանավորումը և դրանց տեխնիկական աջակցության տրամադրումը։
Ասիստենտը կհամակարգի ակադեմիայի տարբեր թիմերի աշխատանքը՝ ապահովելով, որ բոլոր գործընթացները ճիշտ և համակարգված լինեն։
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Կրթական համակարգի միջոցով ուսանողներին դասընթացի նյութերի տրամադրում
2․ Կազմակերպել դասընթացների պլանավորումը և դասավանդման գործընթացների ճիշտ և համակարգված իրականացումը։
3. Պատասխանել ուսանողների հարցերին, ապահովել արագ արձագանք ուսանողների հարցերին և խնդիրներին։
4․ Հետևել, որ դասընթացների ծրագրերը պատշաճ կերպով պահպանվեն գործընկերների կողմից, տրամադրվեն նյութերը ճիշտ և ժամանակին։
5․Ուսանողների մուտքային զանգերի սպասարկում, իսկ անհրաժեշտության դեպքում ելքային զանգերի իրականացում։
7.Կազմակերպել բոլոր դասընթացների սպասարկումը, ապահովել մուտքային և ելքային տվյալների հետ ճիշտ աշխատանքը՝ ապահովելով դասընթացների ճիշտ իրականացումը։
8.Ըստ անհրաժեշտության պատրաստել պրեզենտացիաներ կամ այլ վիզուալ նյութեր CANVA գործիքի միջոցով։
9. Microsoft Office և Google գործիքների ամենօրյա օգտագործում՝ աշխատել տվյալների հետ, պատրաստել և թարմացնել աղյուսակներ և հաշվետվություններ՝ ամենօրյա կազմակերպչական հարցերի համար։
10. Telegram ալիքների և խմբերի կառավարում՝ կապ հաստատել ուսանողների և դասավանդողների հետ՝ ապահովելով տեղեկացվածությունը և համապատասխան աջակցություն տրամադրելով հարթակի միջոցով։
11. YouTube և Vimeo հարթակների հետ աշխատանք՝ ներբեռնել տեսանյութեր, կարգավորել տեխնիկական և տեսողական կարգավորումները, որպեսզի ուսումնական նյութերը հասանելի և դյուրին լինեն ուսանողների համար։
12. Facebook և Instagram բիզնես էջերի նամակագրությունների ստուգում և կառավարում։
13․ Աշխատանք BITRIX24 CRM համակարգի հետ
14․ Աշխատանք Excel-ի հետ։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1․ SMM գործիքների, այդ թվում ADS MANAGER-ի ամբողջական տիրապետում
2․ Բարձր մակարդակի հաղորդակցության հմտություններ՝ թե՛ գրավոր, թե՛ բանավոր ձևերով, ապահովելով հստակ և պրոֆեսիոնալ կապ դասավանդողների, ուսանողների, մարքեթինգային, խորհրդատվական և վաճառքի թիմի հետ։
4․ Լեզուների իմացություն՝ Հայերեն (գերազանց), ռուսերեն և անգլերեն լեզուների բավարար իմացություն։
5․ Թվային գործիքների իմացություն՝ մասնագիտացված հմտություններ Microsoft Office և Google գործիքների, Canva, Adobe Photoshop, Zoom, YouTube և Vimeo հարթակների հետ աշխատանքի համար։