ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ- Աշխատանքը ամբողջ դրույքով է՝ մեր գրասենյակից՝ Երազ Բիզնես Կենտրոն, Ազատության 27
- Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից ուրբաթ
- Ժամերը՝ 09:30 – 18:30
- Հեռահար կամ կես դրույք տարբերակ չի դիտարկվում
- Ֆիքսված աշխատավարձ՝ 200,000 ՀՀ ԴՐԱՄ + բոնուսներ
_
Մենք փնտրում ենք ակտիվ և պոզիտիվ թիմակից, ով կաջակցի մեր ակադեմիայի առցանց ներկայության զարգացմանը և կազմակերպչական աշխատանքների կազմակերպմանը։
Քեզնից սպասվում է՝
✅ Մեր սոցիալական ցանցերի կառավարումը և պլանավորումը (Instagram, Facebook)
✅ Դիզայների հետ աշխատանք վիզուալի մասով
✅ Օպերատորի հետ աշխատանք Reels-երի մասով
✅ Մուտքային հաղորդագրությունների և լիդերի համակարգում ֆայլերում
✅ Հաճախորդների և ուսանողների հարցերին պատասխանել, աջակցել տեխնիկական հարցերում
✅ Վաճառքի թիմի աշխատանքի աջակցում և արդյունքների մոնիթորինգ
✅ Փոքրիկ հաշվետվությունների պատրաստում Google Sheets կամ Excel-ում
Եթե կարողանում ես՝
✅ Աշխատել Canva-ով
✅ Աշխատել CapCut-ով
✅ Աշխատել ChatGPT-ով
✅ Աշխատել Word և Excel-ով
✅ Աշխատել Google Drive-ով
✅ Արագ սովորել նոր ծրագրեր և գործիքներ
✅ Ունես հետաքրքրություն տեխնոլոգիաների և նորարարությունների նկատմամբ
ապա դու հենց այն մարդն ես, ում մենք փնտրում ենք։
Ինչ կստանաս՝
✅ Իրական փորձ աճող բիզնեսում
✅ Մարքեթինգի և օպերացիոն կառավարման խորացված գիտելիքներ
✅ Ակադեմիայի դասընթացներին անվճար մասնակցելու հնարավորություն
✅ Աջակցող թիմ և հաճելի աշխատանքային մթնոլորտ
Ինչպես դիմել․
Ուղարկի՛ր քո CV-ն
career@ssb.company էլ․ հասցեին (Կցիր նաև քո սոցիալական էջի հղումը, եթե ունես):